Կենսաբանություն

Փափկամարմինների կառուցվածքային և գործառութային առանձնահատկությունները

Փափկամարմինները չհատվածավորված, փափուկ մարմին ունեցող կենդանիներ են: Դրանց մեծ մասը ունի գլուխ, իրան և մկանուտ ոտք: Իրանը ծածկված է մաշկային լայն ծալքով, որը կոչվում է թիկնոց: Թիկնոցի և իրանի միջև կա ազատ տարածություն՝ թիկնոցային խոռոչ, որի մեջ բացվում են շնչառական, արտաթորական օրգանները, սեռական գեղձերը և հետանցքը:

Թիկնոցը, իր արտադրած նյութերի շնորհիվ, կարող է կենդանու մեջքի մասում առաջացնել կարծր խեցի, որն ունի պաշտպանական նշանակություն: Խեցին կազմված է կրային երեք շերտից. արտաքին՝ եղջերային, միջին՝ ճենապակյա, և ներքին՝ սադափե: Տարբեր փափկամարմինների մոտ այդ շերտերը տարբեր կերպ են զարգացած: Որոշ փափկամարմինների մոտ խեցին բացակայում է կամ թույլ է զարգացած և փոքր թիթեղիկի ձևով խրվում է մաշկի մեջ:

Իրանի փորային մասը հաստացած է այնտեղ գտնվող մկանների հաշվին: Դրանք կազմում են տարբեր ձև ունեցող ոտքեր, որոնք ծառայում են կենդանու տեղաշարժմանը, իսկ որոշ տեսակների մոտ՝ նաև որսի համար:

Գլխի վրա տեղակայված են բերանային անցքը և զգայական օրգանները:

Փափկամարմինները ունեն գրեթե  130.000  տեսակ և տեսակների քանակով զբաղեցնում են երկրորդ տեղը հոդվածոտանիներից հետո: Փափկամարմինների մեծ մասը ապրում է ծովերում և քաղցրահամ ջրերում, իսկ մի մասն էլ՝ ցամաքում: Փափկամարմիններին բնորոշ ներկայացուցիչներն են խխունջները:

Լճախխունջը  4,5−5,5  սմ մեծությամբ և քաղցրահամ ջրերում կամ ջրային բույսերի վրա ապրող օրգանիզմ է: Լճախխունջի դարչնականաչավուն խեցին պարուրաձև է, ունի սուր գագաթ և լայն բացվածք: Լճախխունջի դեպքում ևս թիկնոցային խոռոչը ապահովում է օրգանիզմի կապը շրջակա միջավայրի հետ: Լճախխունջի բերանը գտնվում է գլխի ստորին կողմում: Բերանի կողքերում գտնվում են զույգ շոշափուկներ, որոնք շոշափելիքի, զգացողության դեր են կատարում: Գլխի վրա գտնվում են նաև զույգ աչքեր:

Մարսողական համակարգ

Լճախխունջը սնվում է ջրային բույսերով կամ օրգանական մնացորդներով: Լճախխունջի մարսողական համակարգը առանձնահատուկ է նրանով, որ արդեն իսկ ունի կատարյալ մարսողական գեղձեր, որոնցից են թքագեղձերը և լյարդը:

Լճախխունջի կլանում կա հատուկ օրգան՝ քերիչ, որը նման է ատամիկներով լեզվի, որով նա կարողանում է սնվել բույսերի փափուկ մասերով: Կերակրափողում բացվում են թքագեղձերի ծորանները, իսկ լյարդի արտադրած մարսողական ֆերմենտները ծորանով բացվում են բարակ աղիքում: Ուղիղ աղիքում կատարվում է մարսված սննդանյութերի ներծծում, և հետանցքով չմարսված մնացորդները հեռացվում են հետանցքով դեպի թիկնոցային խոռոչ և ապա արտաքին միջավայր:

Շնչառական համակարգ

Փափկամարմինները նյութափոխանակության կատարելագործմամբ պայմանավորված` կարիք ունեն մեծ քանակությամբ  O2 -ի: Մաշկային շնչառությունը այլևս չի կարողանում ապահովել լճախխունջի կողմից  O2 -ի ակտիվ սպառումը: Այդ ամենով պայմանավորված արդեն իսկ դրսևորվում է ձևավորված շնչառական համակարգ, որը կազմված է շնչառական ուղիներից և շնչառական օրգաններից՝ ցամաքային թոքերից կամ ջրային խռիկներից:

Շնչառական օրգանները հարուստ են մազանոթներով, որոնց մեջ կատարվում է գազափոխանակությունը՝ արյունը հագենում է  O2 -ով և ազատվում  C  O2 -ից:

Խռիկները հանդիպում են այն տեսակների մոտ, որոնք շնչում են ջրում լուծված թթվածնով: Դրանք տեղակայվում են թիկնոցային խոռոչում և պատված են թարթիչներով, որոնց շարժումները ստեղծում են ջրի հոսք, ինչը նպաստում է գազափոխանակությանը: Թոքերը հատուկ են մթնոլորտային թթվածնով շնչող փափկամարմիններին: Թոքն իրենից ներկայացնում է մազանոթներով հարուստ թիկնոցի ծալք, որը թոքային անցքով բացվում է դեպի թիկնոցային խոռոչ:

Արյունատար համակարգ

Լճախխունջի մոտ առաջին անգամ ի հայտ է գալիս ձևավորված սիրտը: Այն կազմված է փորոքից և  1  կամ  2  նախասրտից: Սրտի կծկումները մղում են արյունը դեպի խոշոր անոթներ՝ զարկերակներ, այնուհետև՝ մազանոթներ, որտեղից այն դուրս է գալիս մարմնի խոռոչ: Սա նշանակում է, որ արյունատար համակարգը բաց տիպի է, այսինքն արյան մի մասը դուրս է գալիս անոթներից, շրջանառում է ներքին օրգանների միջև եղած խոռոչներում: Այդ ընթացքում կատարվում է նյութափոխանակություն արյան և հյուսվածքների միջև: Արյունը տալիս է թթվածինը և հարստանալով ածխաթթու գազով՝ հոսում է դեպի հատուկ արյունատար անոթ՝ երակ, որով էլ հոսում է դեպի թոք:

Արտաթորական համակարգ

Փափկամարմինների մոտ դիտվում է լավ զարգացած արտաթորության համակարգ: Ի տարբերություն օղակավոր որդերի նախաերիկամների՝ լճախխունջը ունի բարդ կազմավորված երիկամ, որի կառուցվածքային միավորներն են նեֆրոնները: Այսպիսով, արտաթորական համակարգը ներկայացված է մեկ երիկամով, որից դուրս եկող միզածորանը բացվում է դեպի թիկնոցային խոռոչ:

Նյարդային համակարգ

Լճախխունջի նյարդային համակարգը կազմված է շուրջկլանային նյարդային օղակից, որի վերկլանային նյարդային հանգույցը ավելի կատարյալ է զարգացած, քան ենթակլանային նյարդային հանգույցը: Լավ զարգացած վերկլանային հանգույցով կատարում է «գլխուղեղ»-ի դեր, որից դուրս են գալիս նյարդային բներ: Լճախխունջը, ի տարբերություն անձրևորդի փորի նյարդային շղթայի՝ մարմնի տարբեր հատվածներում ունի չորս զույգ նյարդային հանգույց, որոնք ապահովում են ոտքի և մնացյալ օրգանների նյարդավորումը: Փափկամարմինները զգայական օրգաններից ունեն քիմիական զգայունության և հավասարակշռության օրգաններ: Լճախխունջին բնորոշ են զգայարաններ, որոնցից ունեն աչքեր և շոշափելիքի օրգաններ:

Գրականություն

Օ’ Հենրի <<Քանի դեռ սպասում է ավտոմեքենան>>

Օ’ Հենրիի <<Քանի դեռ սպասում է ավտոմեքենան>> ստեղծագործությունը մի օրիորդի ու երիտասարդի  հարաբերությունների մասին է: Վերջինս ամեն կերպ ցանկանում էր արժանանալ օրիորդի ուշադրությանը, սակայն օրիորդն իրեն պահում էր ինչպես լեդի: Իրականում նա քողարկում էր իրեն:

Այս ստեղծագործությունը շատ հետաքրքիր էր և ուներ անակնկալ վերջաբան։ Ստեղծագործության սկզբում երիտասարդի կերպարի հանդեպ մի տեսակ խղճահարություն ես զգում։ Իսկ օրիորդի կերպարը առանձնանում էր ազնվականին հատուկ վարքագծով: Նա շատ ինքնավստահ ու գոռոզ էր: Ստեղծագործության վերջում սկսում ես խղճալ օրիորդին, քանի որ նա ստել էր: Նա ամաչում էր իր ծագումից և գործից:

Օ’ Հենրիի «Քանի դեռ սպասում է ավտոմեքենան» ստեղծագործության հիմնական գաղափարը՝ ազնվությունն է։ Յուրաքանչյուր մարդ պիտի ազնիվ լինի և՛դիմացինի հանդեպ, և՛ ինքն իր հանդեպ: Երբեք պետք չէ ամաչել սեփական կարգավիճակից, առավել ևս՝ աշխատանքից։

Ամենազարմանալի և անսպասելի հատվածները

— Ով էլ որ լինեք,— խոսեց աղջիկը սառը,— պարտավոր եք հիշել, որ ես լեդի եմ։ Ես ներում եմ ձեզ այդ խոսքերի համար, քանզի գիտեմ, որ ձեր միջավայրում նման ակնարկները, անկասկած, բնական են համարվում։ Ես ձեզ առաջարկեցի նստել. եթե իմ հրավերքը ձեզ թույլ է տալիս ինձ «անուշիկս» կոչել, ապա համարեք, որ այն չի եղել։

— Ա՜խ, աստծո սիրույն, խնդրում եմ ինձ ներեք,— թախանձեց երիտասարդը։ Նրա ինքնագոհ դեմքն այժմ զղջում և հնազանդություն էր արտահայտում։— Ես սխալվեցի, հասկանո՞ւմ եք… այսինքն ուզում եմ ասել, որ զբոսայգում կան աղջիկներ, որոնք, հասկանում եք, որոնք… Դե, իհարկե, դուք այդ մասին չգիտեք, բայց…

Հասնելով անկյունին, աղջիկը շրջեց գլուխը, մի հայացք նետեց դեպի կարմիր անիվներով ճերմակ մեքենան, հետո անցավ կողքով և շարունակեց ճանապարհը։ Զբոսայգու մոտ կանգնած հարմարավետ, միաձի կառքի ետևում պահ մտնելով՝ երիտասարդը հետևում էր աղջկա յուրաքանչյուր շարժումին։ Դիմացի մայթն անցնելով, վերջինս փայլփլուն ցուցափեղկով ռեստորանի դռնով ներս մտավ։ Դա այն հաստատություններից էր, որտեղ ամեն ինչ շողշողում էր, ամեն ինչ ճերմակ էր, չորս բոլորը՝ ապակեպատ, որտեղ կարելի էր էժան գնով փառահեղ ընթրիք պատվիրել։ Աղջիկն անցավ ռեստորանի մի ծայրից մյուսը, մի պահ անհետացավ խորքում և անմիջապես հայտնվեց, հիմա արդեն առանց գլխարկի ու քողի։

Մուտքի ապակյա դռան մոտ գտնվում էր դրամարկղը։ Շիկակարմիր մազերով գանձապահուհին նայելով պատի ժամացույցին, դուրս եկավ իր տեղից, որն զբաղեցրեց մոխրագույն զգեստով աղջիկը։

Երիտասարդը ձեռքերը դրեց գրպաններն ու դանդաղ ետ գնաց։ Անկյունում նրա ոտքը սայթաքեց՝ դիպչելով գետնին ընկած թղթե կազմով փոքրիկ հատորիկին։ Վառ կազմից նա ճանաչեց աղջկա գիրքը։ Հետո անփութորեն բարձրացրեց հատորիկն ու կարդաց վերնագիրը. Սթիվենսոն «Նոր արաբական գիշերներ»։ Երիտասարդը գիրքը նետեց խոտերի մեջ ու մի պահ մոլորվեց։ Ապա բացեց ճերմակ մեքենայի դուռը, նստեց ու հենվելով բարձերին, վարորդին ասաց.

— Ակումբ քշի՛ր, Հենրի։ Խոսի՛ր ամենազարմանալի և անսպասելի հատվածների մասին:

Հանրահաշիվ

  1. Ունենք չորս տարբեր գույնի տուփեր: Նայելով նկարին՝ որոշեք ամենածանր տուփի գույնը:

դեղին

2.Նարեկը գումարեց յոթ թիվ և ստացավ 2020: Այդ թվերից մեկը 201-ն է: Նա 201-ը փոխարինեց 102-ով և նորից գումարեց բոլոր թվերը: Ի՞նչ ստացավ Նարեկը արդյունքում:

Լուծում

201-102=99

2020-99=1921

3.3 սմ կողմերով եռանկյունը բաժանված է 1 սմ կողմերով 9 փոքր եռանկյունների: 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 թվերը տեղադրեք այդ եռանկյուններում այնպես, որ 2 սմ կողմերով յուրաքանչյուր եռանկյան ներսում գրված 4 թվերի գումարը լինի նույն թիվը: Գտիր այդ թիվը:

Լուծում

1+5+8+9=23

2+6+8+7=23

3+4+7+9=23

4.Տուփում կա 23 գնդիկ, որից 15 –ը կարմիր է, 5-ը՝ դեղին և 3-ը՝ կանաչ ։ Ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել առանց նայելու, որպեսզի բոլոր գույները դուրս գան։

Լուծում

21 գնդիկ

5. Գտնեք 5, 6, 4, 7, 3, _, _ հաջորդականության օրինաչափությունը և շարունակեք գրել ևս երկու թիվ՝

Լուծում

8, 2, 9,1

6.Եթե 4-հոգիանոց ընտանիքի անդամների տարիքները գումարենք՝ կստացվի 68։ 4 տարի առաջ այդ թիվը հավասար էր 53-ի։ Քանի՞ տարեկան է ընտանիքի ամենափոքր անդամը։

Լուծում

68-53=15

15:4=3 ¾

Պատ՝ 3 տարեկան

7. Հաշվեք 201220122012∙2013 -201320132013 ∙ 2012 արտահայտության արժեքը:

Լուծում

201220122012∙2013 -201320132013 ∙ 2012=0

8.Իրար հետևից գրված են յոթ թվեր այնպես, որ յուրաքանչյուր երեք հարևան թվերի արտադրյալը հավասար է 48: Առաջին թիվը չորս է: Ի՞նչ թիվ է գրված յոթերորդ տեղում:

Լուծում

4

9. Մարինեն պետք է ինչ-որ թվի գումարեր 26 թիվը: Փոխարենը նա այդ թվից հանեց 26 և ստացավ -14: Ի՞նչ թիվ նա կստանար 26-ը գումարելիս:

Լուծում

-14+26+26=38

10. Նկարում պատկերված է հնգանկյուն աստղ: Գտեք A անկյան մեծությունը:

Լուծում

180-93=870

180-100=800

180-80-58=420

<A=180-87-42=510