Հայոց լեզու

Իմ սիրելի զբաղմունքը

Այժմ համակարգիչները մարդու կյանքի կարևոր մասն են: Քսանմեկերորդ դարում մարդը չի կարող ապրել առանց համակարգչի, կամ առանց հեռախոսի: Սիրում եմ տանը մնալ և ժամեր շարունակ զբաղվել համակարգչով: Ուզում եմ ասել, որ նաև հաճախում եմ Թումո ստեղծարար (հար. ած.) տեխնոլոգիաների կենտրոն և արդեն ունեմ որոշակի  (հար. ած.) ձեռքբերումներ: Իմ ապագան նույնպես կապում եմ համակարգիչների հետ: Ցանկանում եմ առավել խորը ուսումնասիրել համակարգիչների զարմանալի  (որ. ած.)  ու հետաքրքրաշարժ (հար. ած.) աշխարհը  և դառնալ ծրագրավորող:

Ես ամբողջ օրը զբաղվում եմ համակարգչով: Ես հոլովակներ ու հետաքրքիր  (որ. ած.) ֆիլմեր եմ դիտում, բազմաժանր (հար. ած.)  խաղեր եմ խաղում և  ուրախ  (որ. ած.) երգեր եմ լսում: Համակարգիչների շնորհիվ ծանոթանում եմ  բազմաթիվ  (հար. ած.)  գյուտերի ու նորարարությունների հետ:

Հայոց լեզու

Ածականի համեմատության աստիճանները

Ածականի համեմատության աստիճանը արտահայտում է որակական ածականի ցույց տված հատկության չափը, թե ինչ չափով է դրսևորվում տվյալ հատկանիշն առարկայի մեջ՝ այլ առարկայի նույն հատկանիշի համեմատությամբ կամ հարաբերությամբ, օրինակ` մեծ-ավելի մեծ-ամենամեծ և այլն:

Հայերենում, ինչպես նաև շատ օտար լեզուներում ածականն ունի համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական (հարաբերական) ու գերադրական։

Դրական աստիճանն ածականի ուղիղ ձևն է և արտահայտում է բացարձակ հատկանիշ, հատկանիշ առանց համեմատության:

Բաղդատական աստիճանը ցույց է տալիս հատկանիշի առավել կամ պակաս դրսևորումը առարկայի կամ առարկաների մեջ՝ այլ առարկայի կամ առարկաների նույն հատկանիշի համեմատությամբ։ Օրինակ՝ Երևանը մեծ քաղաք է։ Մոսկվան ավելի մեծ քաղաք է։

Բաղդատական աստիճանը կազմվում է ածականի դրական աստիճանին (ուղիղ ձևին) ավելացնելով ավելի, պակաս, նվազ, քիչ, մի փոքր, մի քիչ:

Գերադրական աստիճանը ցույց է տալիս, որ տվյալ առարկայի կամ առարկաների մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով։

Գերադրական աստիճանը կազմվում է տարբեր կերպ՝

ամենա- նախածանցով (օրինակ` ամենակարճ). այս ածանցով (ի տարբերություն       -(ա)գույն վերջածանցի) գերադրական կարելի է կազմել որակական բոլոր ածականներով,

— (ա) գույն վերջածանցով (օրինակ` լավագույն),

ամենից, բոլորից  բառերի միջոցով, որոնք ավելանում են  ածականի ուղիղ ձևին:

Առաջադրանքներ

1.Տեքստի ածականներն, ըստ անհրաժեշտության, դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի առավել, պակաս, նվազ, ամենից բառերից ու ամենա-, (ա) գույն մասնիկներից):

Գիտությանը առավել հայտնի շնաձկների 250 տեսակներից ամենախոշորը կետաշնաձուկն է, որը կարող է մինչև 15 մ երկարություն ունենալ: Սպիտակ, վիթխարի շնաձուկը  ավելի փոքր է, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա ամենասարսափելին է: Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկների դեմ պայքարի արդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: Ավելի արդյունավետը քացախաթթվային  պղինձ պարունակող միացությունն էր. դրանով թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փոձարկված միջոցները արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):

2. Տեքստի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընդգծի՛ր այն ածականները, որոնք համեմատության աստիճան չեն կարող ունենալ:

Էլեկտրական օձաձուկը էլեկտրականության կենդանի կրողներից ամենահայտնին է, բայց կան էլի 500 ձկնատեսակներ, որոնք ունեն այդ հատկությունը, թեև զգալի չափով: Էլեկտրական պարպման միջոցով այդ ձկները խլացնում են որսը և  ահաբեկում ամենավտանգավոր գիշատիչներին: Էլեկտրական պարպման հարվածային  ուժը կախված է օձաձկան չափերից: Ամենաերկարը հարավամերիկյան օձաձկներն են, որոնք ունեն գրեթե երեք մետրանոց երկարություն:

Հայոց լեզու

Ածական անուն. ածականի տեսակները

Ածական անուն կամ ածական, առարկայի հատկանիշ նշանակող բառ, խոսքի մաս, որ ցույց է տալիս առարկաների տարբերակված հատկանիշները, օրինակ՝ ծանր բեռ, երկարավուն սենյակ, անշահախնդիր ընկերություն, քաղցրահամ ջուր ։ Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։ Խոսքիմասային հատուկ բնորոշում չունի։ Քերականորեն չի ձևափոխվում։ Միայն գոյականաբար գործածվելիս կարող է հոլովվել, հոգնակի դառնալ, հոդ ստանալ։ Ածականների մի մասը կարող է արտահայտել համեմատության աստիճան։

Ածականները, ըստ իմաստի, լինում են որակական և հարաբերական:

Որակական ածականները, առարկաների որակական հատկանիշներն անմիջականորեն, ուղղակի կերպով, առանց առարկայական միջնորդվածության արտահայտող ածականներ են։ Որակական ածականներն այնպիսի հատկանիշների անվանումներ են, որոնք իրոք կամ ըստ երևույթին կան առարկաների մեջ և մտածվում են որպես առարկաների էությունից բխող անմիջական հատկանիշներ, օրինակ` մեծ, երկար, սև, ծույլ, քաղցր և այլն:

Հարաբերական ածականները, միջնորդավորված հատկանիշ ցույց տվող ածականներ են։ Հարաբերական ածականների մեջ հատկանիշն արտահայտվում է առարկայական հարաբերությամբ։ Հարաբերական ածականները, ի տարբերություն որակական ածականների, համեմատության աստիճաններ չունեն, օրինակ` ակնոցավոր, ցերեկային, բրդյա, արծաթե և այլն:

Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշալի ու ձեռակերտ կոթող կա: Դա Արարատն է՝ երկնասլաց, մեկուսի լեռնազանգված՝ կոնանման զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռապատ գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սիսի գագաթամասը նույնպես քարածածկ է : Լանջերը կտրտված են  ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտառատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելյան լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթամերձ մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

2. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար ձկան արձակած սարսափելի  որոտը հավանաբար վախեցնում է նրա բազմաթիվ  թշնամիներին: Անհրապույր  դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի սարսափազդու  ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս փոքրիկ  ձկների արձակած բազմազան  ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի հետաքրքիր  կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների գեղեցիկ  ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է մեծ պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես անվնաս  բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է ամենատաք  տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

3. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մագելանի մեծ արշավախմբի մնացորդները երկար  ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց լուրջ հաշիվ տալու: Բանն այն է, որ հետաքրքրասեր ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի հանկարծակի շեղումն  այն ժամանակ պատժվում էր: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ բարկ  Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:

Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի ուղիղ գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:

Հայոց լեզու

Թարգմանություն

Кто любит больше

Китайская притча

Укнязя Чжо было два министра: Чу и Шэ. Однажды князь сказал министру Чу:

— Ты совсем не любишь меня.

— Почему вы так говорите? — спросил огорчённый Чу. — Я всегда относился к вам с любовью и уважением.

— Шэ любит меня больше, чем ты, — ответил князь.

— Почему вы так говорите? — снова спросил Чу.

— Потому что Шэ никогда не делает мне замечаний. Ты же постоянно твердишь о моих промахах, толкуешь о моих недостатках. Если бы ты любил меня, то не стал бы обращать внимания на мои пороки.

Чу ответил:

— Кто молчит о недостатках друга, — тот помогает множиться этим недостаткам. Кто говорит о недостатках друга, — тот помогает ему избавиться от них. Теперь судите, господин мой, кто вас больше любит: я или Шэ.

Ով ավելի շատ է սիրում

Չինական առակ

Իշխան Ժուոն ուներ երկու նախարար ՝ Չուն և Շեն: Մի անգամ իշխանը նախարար Չուին ասաց.

-Դու ինձ ընդհանրապես չես սիրում»:

— Ինչո՞ւ եք այդպես ասում,- տխուր հարցրեց Չուն,- ես միշտ սիրով ու հարգանքով եմ վերաբերվել ձեզ:

— Շեն ինձ ավելի շատ է սիրում, քան դու», — պատասխանեց իշխանը:

«Ինչո՞ւ եք այդպես ասում,- նորից հարցրեց Չուն:

-Որովհետև նա ինձ երբեք նկատողություն չի անում: Դու անընդհատ խոսում ես իմ սխալների ու թերությունների մասին: Եթե ​​դու սիրեիր ինձ, ուշադրություն չէիր դարձնի իմ թերություններին:

Չուն պատասխանեց.

-Նա, ով լռում է ընկերոջ թերությունների մասին, օգնում է կրկնապատկել այդ թերությունները: Նա, ով խոսում է ընկերոջ թերությունների մասին, օգնում է խուսափել դրանցից: Հիմա ինքներդ դատեք, թե ով է Ձեզ ավելի շատ սիրում:

Հայոց լեզու

Ինքնաստուգում

Լրացրո՛ւ բաց թողնված հատվածները.

Գոյական անվան խոսքիմաստային կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս առարկայի հասկացողություն։ Գոյական եզրույթը գոյ արմատից է, որը նշանակում է գոյություն ունի։ Եվ նախապես գոյական են ճանաչվել տեսանելի, շոշափելի առարկաները, այսինքն՝ առարկա ցույց տվող բառերը։ Այնուհետև ընդհանրական դառնալով՝ գոյական են դիտվել ոչ միայն մարդու կողմից ընկալվող, տեսանելի, շոշափելի առարկաները, այլև մեր գիտակցությամբ առարկայացված հասկացությունները, օրինակ՝  բուժում, սեր, հաղթանակ։ Այսպիսով՝ գոյական են համարվում առարկա և առարկայական հասկացություններ ցույց տվող բառերը։ Գոյականի խոսքիմասային կարևոր առանձնահատկությունը առարկայականությունն է։

2. Գոյականների տեսակներն են (ընդգծի՛ր ճիշտ պատասխանը).

Հասարակ և հատուկ, թանձրացական (նյութական) և վերացական, անորոշ-որոշյալ գոյականներ, շնչավոր և անշունչ գոյականներ

Հասարակ և հատուկ, թանձրացական (նյութական) և վերացական, անձ և ոչ անձ ցույց տվող, շնչավոր և անշունչ գոյականներ

Անձ և ոչ անձ ցույց տվող, շնչավոր և անշունչ, հասարակ և հատուկ գոյականներ

3. Ստորև հասարակ գոյականների սահմանումն է, հատուկ գոյականինն ի՛նքդ սահմանիր:

Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ, օրինակ` աղջիկ, մարտ, գյուղ և այլն:

Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն:

4. Լրացրո՛ւ բաց թողնված տարբերակը.

Հատուկ անուններ են՝

Անձնանունները

Կենդանիներին տրվող անունները

Կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, գրական երկերի անվանումները

Աշխարհագրական վայրերը

5. Գրի՛ր.

Թանձրացական գոյական-  թուղթ, մատիտ, գրիչ, տետր. քանոն

Վերացական գոյական – խաղաղություն, սեր, ուրախություն, տխրություն, ձյուն

Անշունչ գոյական — սեղան, աթոռ, կահույք, պահարան, նստարան

Շնչավոր գոյական – մարդ, բժիշկ, շուն, կատու, աշակերտ

Անձ ցույց տվող գոյական –Գեղամ, Վարդուհի, Դավիթ, Պողոս, Անի

Իր ցույց տվող գոյական –պայուսակ, հեռախոս, գիրք, սեղան, աթոռ

6. Լրացրո՛ւ բաց թողնված հատվածները.

Գոյական անուններն ունեն երկու թիվ՝ եզակի ու հոգնակի։  Եզակի թիվը ցույց է տալիս եզակի, մասնավոր առարկա կամ տվյալ տեսակի առարկան ընդհանրապես, ինչպես՝ ծառ, տղա։ Բառի ուղիղ ձևն է։ Հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ, oրինակ՝ ծառեր, տղաներ։ Կազմվում է եր և ներ վերջավորությունների միջոցով։ Միավանկ բառերին ավելանում է եր, իսկ բազմավանկներին՝ներ։

7.Գրի՛ր, թե ոնց է կազմվում տվյալ բառերի հոգնակին (պետք չէ դարձնել հոգնակի թիվ, այլ` գրել սահմանումը):

Բեռ, գառ, լեռ, եզ, դուռ, մատ, նուռ, ծունկ, թոռ, կուռ, ծոռ, ձուկ, հարս, մուկ բառերը հոգնակին կազմում են հետևյալ կերպ (պետք չէ դարձնել հոգնակի թիվ, այլ` գրել սահմանումը).

Մի շարք գրաբարյան բառեր հոգնակիի կազմության ժամանակ վերականգնում են ն մասնիկը՝ ստանալով ներ վերջավորությունը

8.Գրի՛ր, թե ոնց է կազմվում տվյալ բառերի հոգնակին (պետք չէ դարձնել հոգնակի թիվ, այլ`գրել սահմանումը):

Կին, մարդ, պարոն բառերը հոգնակին կազմում են հետևյալ կերպ. (պետք չէ դարձնել հոգնակի թիվ, այլ`  գրել սահմանումը).

Որոշ բառերի հոգնակին կազմվում է իկ (մարդիկ), այք (կանայք, տիկնայք, պարոնայք), վերջավորություններով։

9. Լրացրո՛ւ բաց թողնված հատվածները.

Բաղադրյալ գոյականները, որոնց վերջին բաղադրիչը միավանկ արմատ է, երկու ձևով են հոգնակի կազմում:

Եթե այդ բառի վերջին միավանկ բաղադրիչը գոյական է.(օրինակ՝ դաշտավայր, հեռագիր), ավելանում է եր վերջավորություն: Իսկ եթե այդ բառի  վերջին միավանկ բաղադրիչը բայ է (օրինակ՝ ժամացույց, վիպագիր), ավելանում է ներ վերջավորությունը:

Եթե մեկուկես վանկանի բառի կես վանկը գտնվում է բառասկզբում, ապա ավելանում է ներ։ Օրինակ՝ բը-ժիշկ-ներ։ Իսկ եթե մեկուկես վանկանոց բառի կես վանկը գտնվում է բառավերջում, ապա ավելանում է եր։ Օրինակ՝ կայ-սըր-եր։

10 .Հոլովիր կամուրջ, մորաքույր, տուն, ամառ բառերը:

Ուղղական֊ — կամուրջ, մորաքույր, տուն, ամառ

Սեռական֊ — կամրջի, մորաքրոջ, տան, ամռան

Տրական֊ — կամրջին, մորաքրոջը, տանը, ամռանը

Բացառական֊ — կամրջից, մորաքրոջից, տանից, ամառվանից

Գործիական ֊- կամրջով, մորաքրոջով, տնով, ամառվանով

Ներգոյական֊- կամրջի մեջ, մորաքրոջ մեջ, տան մեջ, ամռան մեջ

11. Սեղան, խնձոր, մարդ, պատմություն  անորոշ գոյականները դարձրո՛ւ որոշյալ:

Սեղանը, խնձորը, մարդը, պատմությունը

Հայոց լեզու

Թարգմանություն

Кого больше ценят

Китайская притча

один любознательный ученик спросил учителя:

— Скажите, пожалуйста, кого люди больше ценят, — тех, кто говорит много или тех, кто говорит мало?

Учитель ответил:

— С утра и до утра кричат на болоте лягушки. Но никто не обращает на них внимания. Петух же кричит только на заре, — и люди слушаются его: встают и принимаются за работу.

Ում են ավելի շատ գնահատում

Չինական առակ

Մի հետաքրքրասեր աշակերտ ուսուցչին հարցրեց.

— Խնդրում եմ, ասեք, թե ում են մարդիկ ավելի շատ գնահատում. ՝նրանց, ովքեր շատ են խոսում, թե նրանց, ովքեր քիչ են խոսում:

Ուսուցիչը պատասխանեց.

— Առավոտից առավոտ գորտերը կռկռում են ճահճի մեջ: Բայց ոչ ոք նրանց ուշադրություն չի դարձնում: Աքաղաղը կանչում է միայն լուսաբացին, և մարդիկ լսում  են նրան:Նրանք վեր են կենում և աշխատանքի անցնում:

Հայոց լեզու

В парикмахерской

Христианская притча

Один человек пришёл в парикмахерскую. Во время стрижки и бритья заговорили с парикмахером о Боге.

Парикмахер сказал:

— Что бы вы мне ни говорили, а я не верю, что Бог есть.

— Почему? — спросил клиент.

— Достаточно выйти на улицу, чтобы убедиться, что Бога нет. Вот скажите, если Бог существует, откуда столько больных людей? Откуда беспризорные дети? Если бы он действительно существовал, не было бы ни страданий, ни боли. Трудно представить себе любящего Бога, который допускает всё это.

Клиент задумался. Когда парикмахер закончил работу, клиент щедро расплатился. Выйдя из парикмахерской, он увидел на улице заросшего и небритого человека. Тогда клиент вернулся в парикмахерскую, пригласил парикмахера к окну и, показывая пальцем на бродягу, сказал:

— Парикмахеров не существует! — вежливо приподнял шляпу и вышел.

Վարսավիրանոցում

Քրիստոնեական առակ

Մի մարդ եկավ վարսավիրանոց: Մազերը կտրելու և սափրվելու ընթացքում նրանք վարսավիրի հետ խոսեցին Աստծո մասին:

Վարսավիրն ասաց.

— Ինչ էլ որ ասեք ինձ, ես չեմ հավատում, որ Աստված գոյություն ունի:

— Ինչո՞ւ,- հարցրեց հաճախորդը

— Բավական է դուրս գալ և  համոզվել, որ Աստված չկա: Ասեք ինձ, եթե Աստված գոյություն ունի, ինչու՞ այդքան հիվանդ մարդիկ կան: Ինչու՞ անտուն երեխաներ կան: Եթե ​​իրոք Աստված գոյություն ունենար, ոչ մի տառապանք և ցավ չէր լինի: Դժվար է պատկերացնել սիրող Աստծուն, որը Աստված կարող է թույլ է տալ այս ամենը:

Հաճախորդը սկսեց մտածել: Երբ վարսավիրն ավարտեց աշխատանքը, հաճախորդը մեծահոգաբար վճարեց: Վարսավիրանոցից դուրս  գալով ՝  նա փողոցում տեսավ չսափրված մի տղամարդու: Այդ ժամանակ հաճախորդը վերադարձավ վարսավիրանոց, վարսավիրինն հրավիրեց պատուհանի մոտ և մատնացույց անելով թափառաշրջիկին՝ ասաց.

— Վարսավիրներ չկան, — քաղաքավարորեն բարձրացրեց գլխարկը և դուրս եկավ:

Հայոց լեզու

Лук и стрела

Притча Омара Хайяма

Рассказывают, что однажды царь Хосров Нушинраван спросил своего приближённого Бабака Ариза:

— Кто из воинственных людей более известен?

— Те, кто владеет луком и стрелой, — ответил Ариз.

Нушинраван был удивлён этим ответом и спросил Ариза, какими же, по его мнению, должны быть эти лучшие бойцы. Бабак Ариз ответил:

— Они должны быть такими, что всё их тело — сердце, всё их сердце — рука, вся их рука — лук, и весь их лук — стрела, а вся их стрела попадает в сердце врага.

— Как же понять все эти иносказания? — спросил Нушинраван.

— Надо понимать так, что они должны иметь сердце сильное и крепкое, как и их рука, жилы ровные и крепкие, как лук, и стрелу прямую и ровную, как тетиву, а если будет так, они увидят место своей стрелы в сердце врага, — пояснил Бабак Ариз.

Աղեղն ու նետը

Ասում են, որ մի անգամ թագավոր Խոսրով Նուշինավանը հարցրեց իր բարեկամ Բաբակ Արիզին.

— Ովքե՞ր են մարտիկներից ավելի հայտնի:

-Նրանք, ովքեր ունեն աղեղ ու նետը, — պատասխանեց Արիզը:

Նուշինավանը զարմացավ այս պատասխանից և Արիզին հարցրեց.

-Ովքե՞ր են, ըստ նրա, այդ լավագույն մարտիկները:

Բաբակ Արիզը պատասխանեց.

— Նրանք պետք է լինեն այնպիսին, որ նրանց ամբողջ մարմինը սիրտ լինի, ամբողջ սրտը ՝ ձեռք, ամբողջ ձեռքը ՝ աղեղ, և ամբողջ աղեղը՝ նետ ու  նրանց նետերը ջախջախեն թշնամուն

— Ինչպե՞ս հասկանալ այս բոլոր այլաբանությունները, — հարցրեց Նուշինավանը:

— Մենք պետք է հասկանանք, որ նրանք պիտի ունենան ուժեղ սիրտ, ինչպես իրենց ձեռքը, ուղիղ ու ամուր երակներ, ինչպես աղեղը, և ուղիղ նետ, ինչպես աղեղնավորը, և եթե այդպես լինի, նրանք կտեսնեն իրենց նետերը թշնամու սրտում, — բացատրեց Բաբակ Արիզը:

Հայոց լեզու

Որսորդն եւ կաքաւն

Որսորդը  կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.

— Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:

Եւ ասէ որսորդն.

— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

Բառարան

կալաւ — բռնեց

զենուլ — մորթել

ասէ — ասում է

զիս — ինձ

զի — որ, թե, որովհետև, որպեսզի

խաբեցից — խաբեմ, կխաբեմ, պիտի խաբեմ, խաբելու եմ

ածից — բերեմ, կբերեմ, պիտի բերեմ, բերելու եմ

ականատ — թակարդ

յականատ — (դեպի) թակարդները, թակարդներում

ստուգիւ — ստուգապես, իսկապես

մեռցիս — մեռնես, կմեռնես, պիտի մեռնես, մեռնելու ես

ի ձեռաց — ձեռքից

զսիրելիս — սիրելիներին

զազգականս — ազգականներին

մատնես — մատնում ես

ի մահ — մահվան

Հարցեր և առաջադրանքներ

Ճիշտ կարդա հետևյալ բառերը.

զբազում, զսիրելիս, յականատս:

Աշխարհաբար դարձրու հետևյալ բառերն ու բառակապակցությունները.

կաքաւ մի- մի կաքավ

մի՛ սպանաներ-մի՛ սպանիր

զբազում կաքաւս- շատ կաքավներ

յականատս քո- քո թակարդները

ի ձեռաց իմոց-իմ ձեռքից

զսիրելիս եւ զազգականս քո-քո սիրելիներին և ազգականներին

Արտագրիր այս հարցերի պատասխանները.

Ի՞նչ բռնեց որսորդը:

Որսորդը  կալաւ կաքաւ մի:

Կաքավն ի՞նչ խոստացավ որսորդին:

  • Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:

Կաքավի խոստմանն ի՞նչ վերաբերմունք ցույց տվեց որսորդը:

— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

Առակն աշխարհաբար դարձրու:

Որսորդը և կաքավը

Որսորդը մի կաքավ բռնեց և ուզում էր մորթել: Եվ կաքավն ասաց.

— Մի՛ սպանիր ինձ, քանի որ ես կխաբեմ շատ կաքավների ու քո թակարդը կգցեմ:

Եվ որսորդն ասաց.

— Այժմ կսպանեմ քեզ իմ ձեռքով,  քանի որ սիրելիներիդ ու ազգականներիդ մատնում ես մահվան:

Ինչպիսի՞ն է կաքավը (բնութագրիր կաքավին):

Կաքավը եսասեր էր, քանի որ իրեն փրկելու նպատակով պատրաստ էր դավաճանել իր սիրելիներին ու ազգականներին:

Ինչ է ցույց տալիս առակը:

Երբեք մի՛ դավաճանիր սիրելիներիդ ու ազգականներիդ սեփական կաշիդ փրկելու համար:

Հայոց լեզու

Առաջադրանքներ

Տրված տեքստերի եզակի թվով դրված գոյականներն ու դերանունները հոգնակի´ դարձրու: Փոփոխությունից ո՞ր տեքստի  միտքը փոխվեց:

Ա. Ամենից շատ զարգացած են չղջիկների ականջները, իսկ ամենից քիչ՝ աչքերը: Թռչելուց առաջ նրանք բերանները  մի քանի անգամ բացուխուփ են անում ու հետո միայն թռչում. պարզվում է, որ նրանք  ձայներ են ուղարկում մութ տարածությունների  մեջ ու սպասում արձագանքներինԴրանց միջոցով նրանք իմանում են, թե առարկաներն իրենցից ի´նչ հեռավորությունների վրա են գտնվում ու կարողանում են տարածությունների մեջ ազատ կողմնորոշվել: Չղջիկները մթության մեջ ամեն ինչ զգում են, բացի բրդոտ կենդանիներիցՆրանք կարող են փոքրիկ մոծակների գոյությունը զգալ, բայց մեծ ոչխարները չնկատել: Դա նրանից է, որ բուրդը և բրդոտ կտորները կլանում են անլսելի ձայնները և թույլ չեն տալիս, որ դրանց արձագանքները հասնի չղջիկիներին:

Բ. 18-րդ դարում Անգլիայում ապրել են դարբիներՆրանք ցնցոտիներ են հագել և որպես թափառական երաժիշտներ՝  ջութակները  ձեռքներին շրջել են Եվրոպայում, որպեսզի պարզեն բարձրորակ պողպատ արտադրելու գաղտնիքները: Նվագելով պանդոկներում ու դղյակներում՝ նրանք լսել ու հավաքել են բազմաթիվ հետաքրքիր տեղեկություններ, որոնք հիմք դարձան նրանց հետագա հաջողությունների համար: Հետագայում եվրոպացի դարբիները վարձու մարդասպաններ էին ուղարկում Անգլիա՝ գաղտնիքները  առևանգողներին սպանելու, բայց նրանք ճարպկորեն շրջանցում էին վտանգները և օրեցօր հարստանում:

  1. Փակագծում տրված բառերը դի´ր պահանջվող թվով:

Սպիտակ արագիլը աշխարհում  շատ տարածված թռչուն  է:

Հայաստանում շատ է հանդիպում Եղեգնաձորի, Վայքի և Աշոցքի շրջաններում:  Չվող թռչուններ են և կտուցներն ու ոտքերը՝ վառ կարմիր: Բնակվում են ո զույգերով ու գաղութներով:  Բները  տեղադրում են շենքերի տանիքներին, մետաղյա կամ բետոնե բարձր սյուններին և նման այլ տեղերում: Մարդիկ սիրում են նրանց թռիչքների հանգստությունը, թևերն ու խոր թափահարումները:

  1. Բառակապակցությունների բառերն արտահայտի´ր բառերով:

Մարդկանց հավաքական ամբողջություն (շատ մարդիկ միասին)-մարդկություն

աշակերտների ամբողջություն-աշակերտություն

զինվորների ամբողջություն-ջոկատ

շատ դեղեր-դեղորայք

ծնողներն ու զավակները միասին-ընտանիք

ուսանողների ամբողջություն-ուսանողություն

  1. Փակագծում տրված բառերն ու դերանունները գրի´ր համապատասխան թվով (եզակի կամ հոգնակի) և օրինաչափությունը բացատրի´ր:

Արհեստավորների միությունը շատ խիստ էր իր անդամների վրիպումների նկատմամբ:

Ժողովո՞ւրդն է ստեղծում անհատի փառքը, թե՞ անհատը՝ նրանց:

Վիրավոր գայլը չէր ուզում հասնել ոհմակին, որովհետև նրանք կխժռեին իրեն:

Երկրի օդային նավատորմը հնացել է, դրա  նորոգման ծախսերը շատ մեծ գումարներ են կազմում:

Ի՞նչ սպասելիք ունես այդ ամբոխից. նրանք դեռ կազմակերպվելու փորձ չեն անում:

Ո՞վ է պաշտպանում ժողովրդին, երբ նրանց վտանգ է սպառնում:

  1. 5. Բացատրի´ր հոգնակի թվով դրված հավաքական գոյականները և դրանցով նախադասություններ կազմի´ր:

Օրինակ`

Հոտեր- ոչխարների խմբեր:

Ժողովուրդները պայքարում են իրենց իրավունքների համար:

Բանակները հանդիպեցին ռազմաճակատում:

Դասարանները մրցում էին միմյանց հետ:

Երամները չվում են տաք երկրներ:

Հայոց լեզու

Կետադրե՛լ հատվածը.

Աշուն էր պայծառ աշուն,

Օդը մաքուր էր արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերն այնքան մոտ,  այնքան պարզ էին երևում, որ հեռվից կարելի էր համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները կարմրին տվող մասրենու թփերը։

Աշուն էր՝ տերևաթափով, արևի նվազ ջերմությամբ, դառնաշունչ քամիով, որ ծառերի ճղներից պոկում էր դեղնած տերևները, խմբերով քշում տանում հեռու ձորերը։ Նույնիսկ քարափի հաստաբուն կաղնին խոնարհվում էր քամու առաջ։ Ամայի ձորերում դեղնակարմիր անտառի և հնձած արտերի վրա իջել էր մի պայծառ տխրություն։ Ջինջ օդի սառնության մեջ զգացվում էր առաջին ձյունի շունչը։

Այգում երիտասարդ կեռասենիները մրսում էին քամուց, խշշում։ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։ Կարծես ձիավորներ էին արշավում իրար դեմ, և սիմինդրի տերևը որպես բեկված սուսեր ընկնում էր քամու առաջ։

Արևի տակ ժպտում էր վերջին արևածաղիկը և օրորում դեղին գլուխը։

Հայոց լեզու

Առաջադրանքներ

Գոյականի հոլովումը

Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (սեռական-տրական հոլովով):

Ընկեր, եղբայր, մարդ, մարդկություն, խոսք, գործ, վերադարձ:

Հավատալ ո՞ւմ- ընկերոջը, եղբորը, մարդուն, մարդկությանը

Հավատալ ինչի՞ն- գործին, խոսքին, վերադարձին

  1. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (բացառական հոլովով):

Ընկեր, եղբայր, մարդիկ, հանդիպում, զրույց, հարցուփորձ:

Խուսափել ումի՞ց- ընկերոջից, եղբորից, մարդկանցից

Խուսափել ինչի՞ց- հանդիպումից, զրույցից, հարցուփորձից

  1. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (գործիական հոլովով):

Երեխա, աշակերտներ, ընկերներ, գրականություն, մեքենա, սպորտ:

Տարվել ումո՞վ- երեխայով, աշակերտներով, ընկերներով

Հետաքրքրվել ինչո՞վ- գրականությամբ, մեքենայով, սպորտով

  1. 4. Երկինք և մարդ բառերի տրված բառաձևերը տեղադրի´ր հոլովման աղյուսակում:

Երկնքում, երկնքից, երկինքը(ը), երկնքով, երկնքի(ն), մարդով, մարդու(ն), մարդ(ը), մարդուց:

Ուղղական- երկինքը, մարդը

Սեռաան-տրական- երկնքի(ն), մարդու(ն)

Բացառական- երկնքից, մարդուց

Գործիական- երկնքով, մարդով

Ներգոյական- երկնքում,

  1. Ընկեր, սրճարան գոյականները հոլովի´ր:

Ի՞նչ հարցի է պատասխանում հոլովներից յուրաքանչյուրը:

Ուղղական- ընկեր, սրճարան

Սեռական- ընկերոջ, սրճարանի

Տրական- ընկերոջը, սրճարանին

Բացառական- ընկերոջից, սրճարանից

Գործիական- ընկերոջով, սրճարանով

Ներգոյական- սրճարանում

  1. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Վկայել ի՞նչ- փաստ(ը)

Վկայել ինչի՞ մասին – գործունեության մասին

Հավատացնել ի՞նչ- սուտ(ը)

Հավատացնել ինչի՞ մասին- ներկայության մասին

  1. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Ընկնել ո՞ւր- անտառ

Հանդիպել որտե՞ղ- անտառում

  1. Կազմի´ր բառակապակցություններ` հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Տիրապետել ինչի՞(ն)- լեզվին

Տիրել ի՞նչը, (ինչի՞ն)- երկիրը

Դավանել ինչի՞ն — կրոնին