Հայոց լեզու

Ածական անուն. ածականի տեսակները

Ածական անուն կամ ածական, առարկայի հատկանիշ նշանակող բառ, խոսքի մաս, որ ցույց է տալիս առարկաների տարբերակված հատկանիշները, օրինակ՝ ծանր բեռ, երկարավուն սենյակ, անշահախնդիր ընկերություն, քաղցրահամ ջուր ։ Պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին։ Խոսքիմասային հատուկ բնորոշում չունի։ Քերականորեն չի ձևափոխվում։ Միայն գոյականաբար գործածվելիս կարող է հոլովվել, հոգնակի դառնալ, հոդ ստանալ։ Ածականների մի մասը կարող է արտահայտել համեմատության աստիճան։

Ածականները, ըստ իմաստի, լինում են որակական և հարաբերական:

Որակական ածականները, առարկաների որակական հատկանիշներն անմիջականորեն, ուղղակի կերպով, առանց առարկայական միջնորդվածության արտահայտող ածականներ են։ Որակական ածականներն այնպիսի հատկանիշների անվանումներ են, որոնք իրոք կամ ըստ երևույթին կան առարկաների մեջ և մտածվում են որպես առարկաների էությունից բխող անմիջական հատկանիշներ, օրինակ` մեծ, երկար, սև, ծույլ, քաղցր և այլն:

Հարաբերական ածականները, միջնորդավորված հատկանիշ ցույց տվող ածականներ են։ Հարաբերական ածականների մեջ հատկանիշն արտահայտվում է առարկայական հարաբերությամբ։ Հարաբերական ածականները, ի տարբերություն որակական ածականների, համեմատության աստիճաններ չունեն, օրինակ` ակնոցավոր, ցերեկային, բրդյա, արծաթե և այլն:

Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:

Օրինակ`

Երկրին մոտ տարածությունում  տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:

Հայոց աշխարհում` Արարատի դաշտի հարավում, մի հրաշալի ու ձեռակերտ կոթող կա: Դա Արարատն է՝ երկնասլաց, մեկուսի լեռնազանգված՝ կոնանման զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռապատ գագաթը ծածկված է  հավերժական ձյունով:  Սիսի գագաթամասը նույնպես քարածածկ է : Լանջերը կտրտված են  ճառագայթաձև ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտառատ արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:

Մասիսը զերծ չի մնացել  բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելյան լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթամերձ մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:

2. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:

Թմբկահար ձկան արձակած սարսափելի  որոտը հավանաբար վախեցնում է նրա բազմաթիվ  թշնամիներին: Անհրապույր  դոդոշաձուկն էլ բոցմանի սուլիչի սարսափազդու  ձայն է հանում կարծես թե զուգավորման շրջանում:

Մյուս փոքրիկ  ձկների արձակած բազմազան  ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:

Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:

Լամանտինը մի հետաքրքիր  կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների գեղեցիկ  ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է մեծ պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես անվնաս  բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է ամենատաք  տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:

3. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:

Մագելանի մեծ արշավախմբի մնացորդները երկար  ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց լուրջ հաշիվ տալու: Բանն այն է, որ հետաքրքրասեր ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի հանկարծակի շեղումն  այն ժամանակ պատժվում էր: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ բարկ  Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը  դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:

Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի ուղիղ գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը»  կամ վերադառնում են «երեկվան»:

Оставить комментарий