Միջնադարյան Չինաստան
Միջնադարյան Չինաստանում ձևավորվեցին սոցիալական և քաղաքական նոր միջավայրեր։
2-րդ դարից-3-րդ դարում Չինաստանում սկսվում են ձևավորվել ավատատիրական հարաբերություններ, և դանդաղորեն վերափոխվում են սոցիալական կազմակերպման ձևերը։
ախկին խոշոր հողատերերը աշխատում էին իրենց պատկանող ամբողջ հողը դարձնել մասնավոր սեփականություն։
Պետությունը փորձում էր պահպանել հողի գերագույն սեփականության իրավունքը։
Այս պայքարը կազմում էր միջնադարյան Չինաստանի սոցիալական միջավայրի կազմակերպման առանձնահատկություններից մեկը։
Հողի նկատմամբ պետական սեփականության իրավունքը պահպանելու համար անցկացվեցին հողային բարեփոխումներ, որոնք ստացան «Հավասար դաշտեր» անվանումը։ Յուրաքանչյուր աշխատունակ տղամարդ պետք է ունենար 40 մու(մու հողաբաժին, որը հավասար է 0,06 հեկտարի), իսկ կինը, եթե համարվում էր ընտանիքի գլխավոր՝ 20 մու հողաբաժին։ Ժամանակի ընթացքում հողաբաժնի չափերը փոխվում էին։ Տղա երեխա ծնվելու պահից նրան հասնում էր սահմանված չափի հողաբաժին։
Հողաբաժինները և հարկերը պետությունը կարգավորում էր համայնքի միջոցով։ Ամենափոքր համայնքը բաղկացած էր 5-10 գյուղացիական ընտանիքներից։ այսպիսի մի քանի համայնքներ միավորվում էին ավելի մեծ համայնքների մեջ։
Չինաստանի ավատատիրական հասարակությունը բաղկացած էր սոցիալական տարբեր խմբերից, սակայն բոլորն ունեին նույն Սյուզերենը` պետություն, որն անձնավորված էր՝ կայսերական իշխանության մեջ։ Ավատատիրական դասակարգի ներսում սենյոր-վասալ աստիճանակարգությունը, ինչպես Արևմտյան Եվրոպայում, գոյություն չուներ։
Չինաստոնում համաչինական պետություն չձևավորվեց: 2-րդ դարի վերջին և 3-րդ դարի սկզբին Հան կայսրությունն անկում ապրեց։ Առաջացան երեք անկախ թագավորություններ։ Օգտվելով դրանից՝ Չինական պատից հյուսիս ապրող ժողովուրդները սկսեցին արշավել Չինաստան։ Նրանց մի մասը բնակություն հաստատեց երկրի հյուսիսում, որի պատճառով պետությունը բաժանվեց երկու մասի՝ Հյուսիսային Չինաստան և Հարավային Չինաստան։ 581 թվականին զորավար Յանը Չինաստանի հյուսիսում գահընկեց արեց կայսրին։ Նոր պետությունը ստացավ Սույ անվանումը։ 589 թվականին Յանը իրեն ենթարկեց նաև երկրի հարավը և ինքն իրեն հռչակեց համաչինական կայսր։ Իսկ 618 թվականին Չինաստանում հաստատվեց Տան արքայատոհմը։
Սույ դինաստիայի և Տան դինաստիայի ապա Սուն դինաստիայի կառավարման ժամանակաշրջանում Չինաստանում ձևավորվեց ավատատիրական միապետություն։ Գերագույն իշխանությունը կայսեր ձեռքին էր, որն օժտված էր անսահմանաձակ իրավունքով և կրում էր «Երկնքի որդի տիտղոսը»։ Կայսրին կից գոյություն ուներ չինական կայսերական խորհուրդ, որի մեջ մտնում էին նրա ազգականները և ազդեցիկ պաշտոնյաները։
Կայսրության գործադիր իշխանությունը կենտրոնացված էր արքունիքում։ Ստեղծվել էին նաև բազմաթիվ գերատեսչություններ՝
հարկային գերատեսչություն
ծիսակատարությունների գերատեսչություն
ռազմական գերատեսչություն
դատական գերատեսչություն և այլն։
Մայրաքաղաքում գոյություն ունեին պալատական վարչություններ կայսեր ընտանիքին, պալատական շինություններին, հարեմներին, գանձարանին սպասարկելու համար։ Կար նաև վերահսկիչ տեսուչներ պալատ, որը վերահկում էր գործադիր իշխանության գործունեությունը։
Պաշտոնի նշանակման գլխավոր սկզբունքը, ոչ թե ծագումն էր, այլ քննությունների հանձնելը և գիտական աստիճաններ ստանալը։ Կրթության բարձրագույն աստիճան և առաջին կարգի պաշտոն ստանալու համար թեկնածուն պարտավոր էր քննություն հանձնել Չինական արքունիքում։
Տան կայսրության օրոք երկիրը բաժանվեց տասը մարզերի։ Յուրաքանչյուր մարզ ներառում էր մի քանի նահանգներ, իսկ վերջիններս ներառում էին գավառներ։ Վարչական ստորին միավորը համայնքն էր։ Երկրի կառավարումն իրականացնում էր շուրջ 25 հազար մարդ։