Երկրաչափություն

1.Մի ուղղու վրա չգտնվող որևէ երեք կետ միացրած իրար հատվածներով անվանում ենք եռանկյուն:

Եռանկյան բոլոր կողմերի գումարը կոչվում է պարագիծ:

2. Եթե երկու եռանկյուններ հավասար են, ապա նրանցից մեկի կողմերը և անկյունները, համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմերին և անկյուններին:

3. Յուրաքանչյուր պնդում, որի ճշմարիտ լինելը հաստատվում է դատողությունների միջոցով, մաթեմատիկայում անվանում են թեորեմ: Իսկ այդպիսի դատողությունների ներկայացումը կոչվում է թեորեմի ապացուցում:

4. Եթե մի եռանկյան երկու կողմերը և դրանց կազմած անկյունը համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան երկու կողմերին և դրանց կազմած անկյանը, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:

5. Դիտարկենք a ուղիղը և նրա վրա չգտնվող A կետը: A կետը և a ուղղի H կետը միացնենք հատվածով: Եթե a և AH ուղիղները փոխուղղահայաց են, ապա AH հատվածը կոչվում է A կետից a ուղղին տարված ուղղահայաց: H կետը կոչվում է ուղղահայացի հիմք:

Գրում են այսպես՝ AH⊥a:

6.Ուղղի վրա չգտնվող կետից այդ ուղղին կարելի է տանել ուղղահայաց, ընդ որում՝ միայն մեկը:

7. Եռանկյան գագաթը հանդիպակաց կողմի միջնակետին միացնող հատվածը կոչվում է եռանկյան միջնագիծ: Յուրաքանչյուր եռանկյուն ունի 3 միջնագիծ:

8.Եռանկյան անկյան կիսորդի այն հատվածը, որ միացնում է գագաթն ու նրա հանդիպակաց կողմի կետը, կոչվում է եռանկյան կիսորդ: Յուրաքանչյուր եռանկյուն ունի 3 կիսորդ:

9.Եռանկյան գագաթից հանդիպակաց կողմն ընդգրկող ուղղին տարված ուղղահայացը կոչվում է եռանկյան բարձրություն: Յուրաքանչյուր եռանկյուն ունի 3 բարձրություն:

10. Եռանկյունը կոչվում է հավասարասրուն, եթե նրա երկու կողմերը հավասար են: Հավասար կողմերը կոչվում են սրունքներ, երրորդ կողմը` հիմք:

11.Եռանկյունը, որի բոլոր կողմերը հավասար են, կոչվում է հավասարակողմ եռանկյուն:

13. Հավասարասրուն եռանկյան հիմքին տարված միջնագիծը նաև կիսորդ է և բարձրություն:

14. Եթե մի եռանկյան կողմն ու նրան առընթեր երկու անկյունները համապատասխանաբար հավասար են մյուս եռանկյան կողմին և նրան առընթեր երկու անկյուններին, ապա այդպիսիս եռանկյունները հավասար են:

15.Եթե մի եռանկյան երեք կողմերը հավասար են մյուս եռանկյան երեք կողմերին, ապա այդպիսի եռանկյունները հավասար են:

Հայոց պատմություն

Սասունցի Դավթի արձանի պատմությունը

Սասունցի Դավթի արձանի հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյան։ Սասունցի Դավթի արձանը համարվում է նրա գլուխգործոցներից մեկը:

Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է բազմաթիվ դյուցազներգություններ, որոնց մեջ առավել նշանակալիցը, ամենից ավելի արտահայտիչն ու հերոսականը «Սասունցի Դավիթ» էպոսն է: Սասունցի Դավիթ էպոսը ստեղծվել է   8-10 դարերում, երբ հայ ժողովուրդը հերոսական պայքար էր մղում արաբական բռնակալների դեմ:  Հայ ժողովրդի կենսական ուժը, իր լավագույն ձգտումները, խոհերն ու զգացումները մարմնավորված են էպոսի գլխավոր հերոսի՝  Դավթի կերպարի մեջ: Դավիթը գերմարդկային ուժ ունեցող անխոցելի հսկա է՝ հայրենասեր, ժողովրդասեր, ռամիկի ու աշխատավորների պաշտպան, մարդասեր, խաղաղասեր: Դավիթը լինելով հայ ժողովրդի սիրելի հերոսը՝  ժողովրդի կողմից շնորհվել է նրան աստվածային տիտղոս՝ «Դավիթ» կոչումով:

Արձանը տեղադրվել է 1959 թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի առջև:  Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի: Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, կանգնած է  հսկայական բազալտե ժայռի վրա: Սմբակների տակ, ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը: Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում և պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է:

«Սասունցի Դավիթը» պատկերված է Երևանի մետրոպոլիտենի ժետոններին։ «Սասունցի Դավիթը» երկար տարիներ «Հայֆիլմ» կինոստուդիայի խորհրդանիշն է։ «Սասունցի Դավիթը» Երևանի ամենածանր հուշարձանն է. քաշը 3,5 տոննա է։

Աղբյուրը՝ https://barevarmenia.com/am/armenia_sights/sight490

Աշխարհագրություն

Բնական ռեսուրսներ

1․ Վերլուծե՜լ հողային ռեսուրսների աշխարհագրությունը։

Հողատատարածքները կազմում են գրեթե ամբողջ երկրագնդի ցամաքային մասը, իհարկե չհաշված Անտարկտիդան, Գրենլանդիան և բարձր լեռների մերձգագաթային տարածությունները։ Աշխարհի հողային ֆոնդը կազմում է 13.1 մլրդ. հա, որից օգտվում է գյուղատնտեսությունը։ Այն հողերը, որոնք օգտագործվել են գյուղատնտեական նպատակներով կոչվում են գյուղատնտեսական նշանակության հողեր կամ գյուղատնտեսական հանդակներ։  Գյուղատնտեսական նշանակության հողեր են վարելահողերը, բազմամյա տնկարկների  զբաղեցրած տարածությունները, արոտներն ու խոտհարքները։

2․ Նշե՜լ հանքային ռեսուրսներով հարուստ շրջանները։

Հանքային ռեսուրսները՝ այլ անունով, օգտակար հանածոներն են, որոնք կուտակված են աշխարհագրական թաղանթի քարոլորտում։ Հանքային ռեսուրսները ըստ կիրառության բաժանել 3 խմբի` վառելիքաէներգետիկական, մետաղային և ոչ մետաղային: Ամենաշատ արդյունահանվում և վերամշակվում են մետաղներ պարունակող ապարները, այսինքն մետաղային օգտակար հանածոները: Մետաղաձուլական գործարաններում դրանցից ստանում են սև մետաղներ (թուջ, պողպատ), գունավոր մետաղներ (օրինակ՝ պղինձ, ալյումին, կապար, մոլիբդեն), ազնիվ մետաղներ (ոսկի, արծաթ, պլատին): Նավթի հետախուզված պաշարները գնահատվում են մոտ 150 մլրդ տ, որի մոտ 65%-ը բաժին է ընկնում Պարսից ծոցի ավազանին:

Երկիր մոլորակի վրա մետաղների կամ մետաղների խմբերի կուտակման շրջանները կոչվում են մետաղային գոտիներ, օրինակ՝ անագի գոտին Հարավարևելյան և Հարավային Ասիայում և ոսկու գոտին՝ Հարավային և Արևելյան Աֆրիկայում:

3․ Վերլուծե՜լ թե ջրային ռեսուրսները, ի՞նչ ազդեցություն են ունենում Երկրագնդի վրա։

Համաշխարհային օվկիանոսը ծովերով հանդերձ զբաղեցնում է մեր մոլորակի մակերեսի 71 % (361 մլն քկմ), բայց այդ ռեսուրսների հիմնական մասը (մոտ 98%) ծովի աղի ջրերն են, որոնք պիտանի չեն ոչ միայն խմելու, այլև կենցաղում և արտադրության մեջ օգտագործելու համար:

Երկրագնդի ջրային ռեսուրսների միայն 2.5 %-ն են անուշահամ ջրեր: Դրանցից էլ միայն

մոտ 1%-ն է վերականգնվող), որը և մենք հնարավորություն ունենք օգտագործել; Մթնոլորտային տեղումներից հետո առաջացած ջուրը անվանում են գետնային հոսքեր և դրանք կազմում են պիտանի ջրի մոտ 0,16%: Ջրային ռեսուրսների կարևոր առանձնահատկությունն այն է, որ երկրագնդի վրա ջրի շրջապտույտի շնորհիվ ջրի քանակը մշտապես վերականգնվում է, այսինքն ջուրը քանակապես չի սպառվում։ Բայց մարդն իր գործունեության ընթացքում փոխում է ջրի որակը. աղտոտում է գետերի, լճերի ջուրը՝ դարձնելով օգտագործման համար ոչ պիտանի: Այլ կերպ ասած տեղի է ունենում ջրային ռեսուրսների որակական սպառում։ Քաղցրահամ ջրի որակական սպառումը սրվում է սրընթաց մեծացող արտադրության ծավալների և բնակչության թվաքանակի ավելացման հետևանքով: Մարդկության 1/3-ն օգտագործում է խմելու անորակ ջուր, 1/3-ն սպառում է անբավարար քանակությամբ ջուր և միայն 1/3-ն է օգտագործում լավորակ և բավարար քանակությամբ ջուր:

4․ Ի՞նչ է կենսաբանական ռեսուրսը, և ի՞ նչ ֆունկցիա են իրականացնում Երկրագնդի վրա։

Կենսաբանական ռեսուրսները դրանք երկրագնդի բուսական, կենդանական և սնկային պաշարներն են։ Բույսերը, կենդանիները, սնկերը միասին կազմում են երկրագնդի կենսազանգվածը, ընդ որում միայն բույսերին բաժին է ընկնում կենսազանգվածի 98%-ը: Նախկինում, որսորդության ու հավաքչության ժամանակաշրջանում, մարդն իր գոյությունը պահպանում էր բացառապես դրանց շնորհիվ: Այժմ մարդը գյուղատնտեսական բույսեր մշակելու և կենդանիներ պահելու միջոցով ինքն է ստեղծում պահանջվող պարենամթերքը: Բայց դա չի նշանակում, թե բնական կենսաբանական ռեսուրսները կորցրել են իրենց նշանակությունը: Մարդն այսօր էլ դրա կարիքն ունի և մեծապես օգտվում է ինչպես վայրի բուսականությունից, այնպես էլ կենդանական աշխարհից: