Կանաչ էվգլենա
Մտրակավորների դաս: Մտրակավորները մարմնի կայուն ձև և մեկ կամ մի քանի մտրակներ ունեցող նախակենդանիներ են: Հիմնականում ջրային կենսակերպ վարող օրգանիզմներ են:
Էվգլենան քաղցրահամ ջրամբարներում բնակվող 0,05 մմ մեծությամբ կանաչ օրգանիզմ է, որը իլիկաձև է և ունի մեկ մտրակ: Էվգլենան ցերեկը կատարում է ֆոտոսինթեզ:
Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվող կծկողական վակուոլը շրջապատված է հավաքող խողովակներով, որոնք իրենց պարունակությունը պարբերաբար դատարկում են կծկվող վակուոլի մեջ:
Էվգլենան ունի կարմիր լուսազգայուն աչիկ, որով կարողանում է տարբերակել լույսի առկայությունը:
Էվգլենայի բազմացումը կատարվում է անսեռ եղանակով: էվգլենան կիսվում է խիստ կանոնակարգված՝ մարմնի երկարությամբ: Կիսման արդյունքում ի հայտ են գալիս երկու դուստր բջիջներ, որոնք լրիվ նույնական են միմյանց և մայրական — նախնական բջջի հետ:
