Հայոց լեզու

Իմ սիրելի զբաղմունքը

Այժմ համակարգիչները մարդու կյանքի կարևոր մասն են: Քսանմեկերորդ դարում մարդը չի կարող ապրել առանց համակարգչի, կամ առանց հեռախոսի: Սիրում եմ տանը մնալ և ժամեր շարունակ զբաղվել համակարգչով: Ուզում եմ ասել, որ նաև հաճախում եմ Թումո ստեղծարար (հար. ած.) տեխնոլոգիաների կենտրոն և արդեն ունեմ որոշակի  (հար. ած.) ձեռքբերումներ: Իմ ապագան նույնպես կապում եմ համակարգիչների հետ: Ցանկանում եմ առավել խորը ուսումնասիրել համակարգիչների զարմանալի  (որ. ած.)  ու հետաքրքրաշարժ (հար. ած.) աշխարհը  և դառնալ ծրագրավորող:

Ես ամբողջ օրը զբաղվում եմ համակարգչով: Ես հոլովակներ ու հետաքրքիր  (որ. ած.) ֆիլմեր եմ դիտում, բազմաժանր (հար. ած.)  խաղեր եմ խաղում և  ուրախ  (որ. ած.) երգեր եմ լսում: Համակարգիչների շնորհիվ ծանոթանում եմ  բազմաթիվ  (հար. ած.)  գյուտերի ու նորարարությունների հետ:

Քիմիա

Տնային հարցեր և վարժություններ

  1. Բացատրե՛ք «ատոմ» բառի իմաստը և տվե՛ք նրա սահմանումը:

Հին Հունաստանի հռչակավոր փիլիսոփա Դեմոկրիտոսը դեռևս 2500 տարի առաջ եզրակացրեց՝ բոլոր նյութերը կազմված են մանրագույն, անտեսանելի, հավերժ շարժման մեջ գտնվող մասնիկներից: Այդ մասնիկները հույն փիլիսոփաներն անվանեցին ատոմներ (ատոմոս բառը հունարենից թարգմանաբար նշանակում է անբաժանելի):

Ատոմները նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկներն են, էլեկտրաճեզոք են:

2. Պատկերացրե՛ք, որ ձեր ձեռքին կախարդական փայտիկ է, և դուք փոխարկում եք

ա) քարը` ավազի, բ) թթվածինը` օզոնի, գ) սառույցը` գոլորշու: Ո՞ր դեպքում եք

դուք քիմիական փոխարկում կատարել:

  • Հետևյալ նյութերից որո՞նք են պարզ` ջուր, օզոն, պղինձ, թթվածին, ազոտ:

Պարզ նյութեր են՝ պղինձ, թթվածին, ազոտ:

4. Լրացրե՛ք բաց թողած բառը. «Քիմիական տարրը միատեսակ հատկություններով

օժտված ատոմների որոշակի տեսակ է»:

5. Ո՞ր պնդումն է վերաբերում 1. պարզ նյութին, 2. բարդ նյութին.

ա) ջուրը կազմված է ջրածնի և թթվածնի ատոմներից — բարդ նյութին

բ) մեխը պատրաստված է երկաթից — պարզ նյութին

գ) ածխաթթու գազը կազմված է ածխածնի և թթվածնի ատոմներից — բարդ նյութին —

դ) մատիտի գրաֆիտը կազմված է ածխածնի ատոմներից — պարզ նյութին

ե) շաքարը կազմված է ածխածնի, թթվածնի և ջրածնի ատոմներից — բարդ նյութին