Չարենցի «Ծիածան» շարքից
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…
Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում․
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՜ իմ հոգու հեռուն…
Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի՜ պես հոգեթով,
Լուսամփոփի՜ պես աղջիկ…
Չարենցի «Ծիածան» շարքից ամենահայտնի բանաստեղծություններից մեկը՝ «Լուսամփոփի պես աղջիկ» ստեղծագործությունն է: Սեր, ջերմություն, մաքրություն, թախիծ կա այս բանաստեղծության մեջ: Բանաստեղծության գույները ունեն նուրբ երանգներ, ինչպես ծիածանը, մաքուր ու զուլալ են, ինչպես ջուրը: Ես կարծում եմ, որ այս բանաստեղծությունը իսկական սիրո խոստովանություն է: Բանստեղծության մեջ գերիշխում է կապույտը: Չարենցի պատկերացրած կապույտը տխուր, բայց միևնույն ժամանակ «թեթև», պարզ և ,ինչու ոչ , սիրո երանգներ պարունակող գույն է :