Պատմություն

Վիրուսներ

Վիրուս (լատ.՝ virus՝ թույն), ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։ Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից մինչև բակտերիաներ ։

Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թվականին Դմիտրի Իվանովսկու կողմից որպես՝ ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ։ Ծխախոտի խճանկարի վիրուսը հայտնաբերել է Մարտին Բեյերինկը 1898 թվականին։ Այդ ժամանակից ի վեր հայտնաբերվել և մանրամասն նկարագրվել են շուրջ 5000 տեսակի տարբեր վիրուսներ, չնայած այն բանին, որ հայտնի են վիրուսների միլիոնավոր ձևեր։ Վիրուսների մասին գիտությունը վիրուսաբանությունն է, որը մանրէաբանության (միկրոբիոլոգիա) ենթաճյուղերից է։

Վիրուսները բաղկացած են երկու կամ երեք մասերից (վիրիոններից)։

Բոլոր վիրուսներն ունեն գենետիկական նյութ՝ ԴՆԹ կամ ՌՆԹ։ Սրանք երկար մոլեկուլներ են, որոնք կրում են գենետիկական տեղեկատվությունը:

Բոլոր վիրուսներն ունեն սպիտակուցե կապսիդ, որը պաշտպանում է գեները:

Որոշ վիրուսներ ունեն նաև լիպիդային պատյան, որը շրջապատում է կապսիդը բջջից դուրս գտնվելու ժամանակ:

Վիրուսները տարածվում են բազմաթիվ ճանապարհներով. բույսերի վիրուսները փոխանցվում են բույսից բույս բուսահյութով սնվող միջատների միջոցով (օրինակ՝ լվիճներ), կենդանական վիրուսները փոխանցվում են արնախում միջատների միջոցով։ Այս եղանակով հիվանդությունը փոխանցող օրգանիզմներն անվանվում են վեկտորներ (փոխանցողներ)։ Գրիպի վիրուսները տարածվում են օդակաթիլային եղանակով՝ հազի և փռշտոցի միջոցով։ Ռոտավիրուսները փոխանցվում են երեխաների հետ անմիջական շփման հետևանքով։ ՄԻԱՎ-ը սեռական ճանապարհով և վարակված արյան ներարկմամբ փոխանցվող վիրուսներից է։ Վիրուսի կողմից վարակվող բջիջներն անվանվում են թիրախներ։

Վիրուսային վարակը կենդանիների մոտ առաջացնում է իմունային պատասխան, որը սովորաբար ոչնչացնում է վարակող վիրուսին։ Իմունային պատասխան կարող է առաջանալ նաև պատվաստանյութի նկատմամբ, որով հնարավոր է դառնում առաջացնել արհեստական ձեռքբերովի իմունիտետ տվյալ վիրուսային հարուցչի դեմ։ Սակայն շատ վիրուսներ (ՁԻԱՀ-ի և վիրուսային հեպատիտի), կարողանում են խուսափել իմունային պատասխանից՝ առաջացնելով քրոնիկական վարակներ։ Հակաբիոտիկները ոչ մի ազդեցություն չեն ունենում վիրուսների վրա։ Մշակվել և ստեղծվել են որոշ հակավիրուսային դեղամիջոցներ։

Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%80%D5%B8%D6%82%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80

Կորոնավիրուս

Կորոնավիրուսային հիվանդություն 2019 (COVID-19)՝ վարակային հիվանդություն, առաջացած SARS-CoV-2-ով, որը սերտ առնչվում է SARS վիրուսին: Այս հիվանդությունը 2019-20-ի կորոնավիրուսային համաճարակի պատճառն է:

Գենոմը իրենից ներկայացնում է միաշղթա (+)ՌՆԹ։ Նուկլեոկապսիդը շրջապատված է սպիտակուցային թաղանթով և լիպիդային արտաքին թաղանթով, որից հեռանում են քորոցանման փշաձև ելուստներ, որոնք նմանվում են թագի․ այստեղից էլ ծագել է կորոնավիրուս անվանումը (corona-թագ)։

Ինչպե՞ս է տարածվում

Հիվանդության հիմքում ընկած է ծանր սուր շնչառական համախտանիշի կորոնավիրուս 2-ը (SARS-CoV-2), որը նախկինում հիշատակվել է, որպես 2019-ի նոր կորոնավիրուս (2019-nCoV): Հետազոտողները գտնում են, որ վիրուսը կենդանական ծագում ունի:

Այն հիմնականում փոխանցվում է մարդկանց միջև փոքր կաթիլների միջոցով, երբ ինֆեկցված անձիք շնչում կամ հազում են (կամ փռշտում):  Վիրուսը կտորի եւ երկաթի վրա գոյատևում է 12 ժամ:

Նշաններ և ախտանշաններ

Վարակված անձիք կարող են անախտանիշ լինել, կամ նրանց շրջանում կարող են զարգանալ այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են տենդը, հազը և հևոցը: Փորլուծությունը և վերին շնչուղիների ախտանշանները (օրինակ փռշտոց, քթահոսություն, կոկորդացավ) ավելի հազվադեպ են հանդիպում: Հիվանդությունը կարող է խորանալ, հանգեցնելով թոքաբորբի, բազամաօրգանային անբավարարության և մահվան:

Ինկուբացիոն շրջանի տևողությունը գնահատվել է երկուսից տաս օր ԱՀԿ-ի կողմից և երկուսից 14 օր ԱՄՆ-ի Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Կենտրոնների (CDC) կողմից: Հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հազվադեպ դեպքեր, երբ ինկուբացիոն շրջանը տևել է մինչևիսկ 24 օր:

Ինչպե՞ս պաշտպանվել

Առողջապահական գլոբալ կազմակերպությունները հրապարակել են կանխարգելիչ միջոցառումներ, ինֆեկցիայի առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով: Խորհուրդները հետեւյալն են. օճառով և ջրով ձեռքերը հաճախակի լվանալ, աչքերին, քթին և բերանին չդիպչել չլվացած ձեռքերով, և պատշաճ շնչառական հիգիենա իրականացնել:

Փոխանցումը կանխարգելելու նպատակով, ՀՎԿԿ-ն խորհուրդ է տալիս, որ ինֆեկցված անձիք մնան տանը, և դուրս գան տանից բացառությամբ բուժօգնություն ստանալու նպատակով, հիվանդանոց այցելելուց առաջ նախապես զանգել, վիրաբուժական դիմակ կրել (հատկապես դրսում և մարդաշատ վայրերում), հազի և փռշտոցի դեպքում փակել բերանը և քիթը կտորով, պարբերաբար լվանալ ձեռքերը օճառով և ջրով և խուսափել անձնական օգտագործման կենցաղային իրերը մեկ այլ անձի հետ կիսելուց:

SARS-CoV-2 դեմ այս պահին պատվաստում գոյություն չունի:

Աղբյուրը՝ http://nor.ge/am/?p=41777

Оставьте комментарий