1.Աշխատանքի ընթացքում ուսումնասիրել և սովորել արդյունաբերության ճյուղերը:
Արդյունաբերությունը նյութական արտադրության ամենախոշոր և տեխնիկապես կատարելագործված ճյուղն է: Առանձնանցում են արդյունահանող և մշակող արդյունաբերական ճյուղերի խմբեր: Արդյունահանող արդյունաբերությունը ներառում է այն ճյուղերը, որոնք զբաղվում են Երկրի ընդերքից, ջրից (օվկիանոսային ծանծաղուտ, ծով, լիճ և այլն) և անտառներից տարբեր տեսակի հումքի կամ վառելիքի հանույթով, օրինակ՝ լեռնահանքային արդյունաբերությունը: Լեռնահանքային արդյունաբերությունը ՀԱՀ-ի տնտեսության առաջատար ճյուղերից է:
Մշակող արդյունաբերությունը ներառում է այն ճյուղերը, որոնք զբաղվում են հումքի մշակմամբ կամ վերամշակմամբ: Ընդ որում` հումքը ստացվում է ոչ միայն արդյունահանող արդյունաբերության, այլ նաև գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության և որսորդության բնագավառներում: Նմանատիպ հումք օգտագործվում է օրինակ սննդի արդյունաբերության կողմից: Պանրի արտադրությունը Շվեյցարիայի սննդի արդյունաբերության ավանդական ճյուղերից է:
Արդյունաբերության ճյուղերը խմբավորում են նաև ըստ դրանց ձևավորման ժամանակի: Առանձնացվում են հին, նոր և նորագույն ճյուղերը:
Հին ճյուղեր են մետաղաձուլությունը և թեթև արդյունաբերությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկան, մեքենաշինության ճյուղերի մեծ մասը և քիմիական արդյունաբերությունը: Նորագույն ճյուղերից են ռոբոտաշինությունը, նանոտեխնելեգիաները և այլն:
Նորագույն` բարձր տեխնոլոգիական արտադրանք արտադրող ճյուղերը հիմնականում կենտրոնացված են բարձր զարգացած երկրներում, իսկ հին ճյուղերը` զարգացող երկրներում:
2․ Ուսումնասիրել այժմ ստեղծված ճգնաժամային- համաճարակային իրավիճակը, ի՞նչ ազդեցություն է ունեցել երկրների միջև գործող առևտրատնտեսական կապերի հարցում։ Ներկայացնել տեսանյութի միջոցով։
Ճգնաժամային-համաճարակային իրավիճակը մեծ ազդեցություն է ունեցել առևտրատնտեսական կապերի վրա, քանի որ գրեթե բոլոր երկրներում փակ են պետական սահմանները:
3․ Առևտրատնտեսական կապերի խզումը , ի՞նչ հետևանք է թողել, և կթողնի տվյալ երկրների տնտեսության, այս կամ այն ոլորտի վրա։
Առևտրատնտեսական կապերի խզումը վատ հետևանքներ է թողել և մինչ օրս թողնում է տվյալ երկրների տնտեսության վրա, քանի որ շատ երկներ չեն ներկրում ապրանքներ, ժամանակավորապես դադարեցրել են առևտրատնտեսության կապերը ։
4․ Ինչքանո՞վ բացասաբար կգնահատեք զբոսաշրջությամբ առաջատար երկրների համար պետական սահմանների փակման գործընթացը։ Նյութը ներկայացնել ձայնագրության միջոցով։
Զբոսաշրջությունը նույնպես տուժել է, քանի որ խոսքը համաշխարհային համաճարակի մասին է: