Կենսաբանություն

Համաշխարհային ճգնաժամ՝ կորոնավիրուսի հետևանքով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է,որ վիրուսի տարածման վտանգը լուրջ է, և երկրները պետք է պատրաստ լինեն կորոնավիրուսի վարակի հավանական բռնկումներին: Սակայն ի՞նչ է այս վիրուսը։ Ի՞նչ վտանգներ ունի և ինչպես  կարելի է պայքարել դրա դեմ :

«Կորոնավիրուսները» վիրուսների մեծ ընտանիք են, որոնց մեջ ներառվում են սովորական ցրտառությունից  մինչև ավելի լուրջ հիվանդություններ, ինչպիսիք են Սարս- ը և MERS- ը:Կորոնավիրուսները հայտնաբերվել են 1960-ականներին, և դրանցից 7-ը, մինչ այժմ ճանաչվել  են, որոնցից վերջինը ՝ կորոնավիրուսն է, որը տարածվել է մարդկանց մեջ, 2019 թվականի դեկտեմբերին, Չինաստանի Վուհան քաղաքում:Ըստ փորձագետների, չնայած կորոնավիրուսներն առավելաբար նկատվում են  կենդանիների մոտ ,սակայն դրանցից  հինգը ազդում են մարդու շնչառական համակարգի վրա:Հիվանդության ախտանիշներն են ՝ ջերմությունն և շնչառական խնդիրները, ինչպիսիք են ՝ շնչառության խախտում, արագ շնչառություն ,կոկորդացավ և քթից ջուր հոսելը:Թեև այս հիվանդությամբ վարակվածներից առաջինները  աշխատում էին ծովամթերքների շուկայում, սակայն երբ հիվանդությունն   սկսվեց տարածվել նաև  նրանց մոտ ,ովքեր կապ չեն ունեցել կենդանիների հետ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, եզրակացրեց որ այս հիվանդությունը փոխանցվում է մարդուց մարդ:

Կորոնավիրուսային ինֆեկցիայի առաջին դեպքերը, որոնք շատ նման են թոքաբորբի վիրուսին, զեկուցվել  են 2019-ի դեկտեմբերի 31-ին Չինաստանում:Այդ ժամանակվանից հիվանդությունը  տարածվելով   Չինաստանում ,կորոնավիրուսը հասել է նաև այլ երկրներ ,իշարս  ՝ Թաիլանդ,Ճապոնիա, Հարավային Կորեա, ԱՄՆ, Ավստրալիա, Ֆրանսիա, Հոնկոնգ և Թայվան:Հունվարին հավանական մի դեպքի մասին զեկուցվել է Կանադայում և մեկ հիվանդի մասին ևս զեկուցվել է  Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում:Թեև այս վիրուսի պատճառով մահացությունների ճշգրիտ տվյալներ չկան ,սակայն ըստ տվյալների մահացած հիվանդների մեծամասնությունը ավելի քան 60 տարեկան են եղել :

Բռնկման սկզբից պետք է ձեռնարկել գործողություններ, որոնք օգնում են նվազեցնել հիվանդության տարածումը և արդյունավետորեն բուժել վարակվածներին:

Օգտագործվում են սովորական բուժման ռազմավարություններ, որոնք կիրառվում են գրիպի սեզոնի ընթացքում. Ինչպես` ձեռքեր լվանալն է, հազալուց բերանը ծածկելը, հիվանդության ժամանակ տանը մնալը և առարկաների մակերևույթները մաքրելը:

Այս միջոցառումները կթուլացնեն համաճարակի ազդեցությունը և կհետաձգեն դեպքերը՝ հուսալով, որ դեղագործական միջամտությունները, ինչպիսիք են հակավիրուսային բուժումը և պատվաստանյութերը, շուտով հասանելի կդառնան:

Оставить комментарий