2. Նապաստակը մեկ օրվա ընթացքում պարտադիր ուտում է կամ 5 հատ գազար, կամ 2 գլուխ կաղամբ: Մեկ շաբաթվա ընթացքում նա կերավ 15 գազար: Քանի՞ գլուխ կաղամբ է կերել նապաստակը այդ շաբաթվա ընթացքում:
Լուծում
15:5=3
7-3=4
4×2=8
Պատ:՝ 8 կաղամբ:
3. 25 սմ երկարություն ունեցող ժապավենը քանի մմ-ով է երկար 1դմ 9 սմ երկարությամբ ժապավենից:
Լուծում
25 սմ=250 մմ
1դմ 9 սմ=190 մմ
250-190=60 մմ
Պատ:՝ 60 մմ
- A թվից դեպի ձախ գրված է 18 թիվ, իսկ դեպի աջ՝ 8: Քանի թիվ է գտնվում A թվի և մեջտեղում գրված թվի միջև:
5 թիվ
- Գտնել ուղղանկյան պարագծի երկարությունը, եթե նրա երկու մեծ կողմերի և մեկ փոքր կողմի գումարը հավասար է 25-ի, իսկ երկու փոքր և մեկ մեծ կողմերի գումարը՝ 23-ի:
Լուծում
25-23=2
25+2=27
27:3=9
9-2=7
9+9+7+7=32
6.Գրատախտակին նվազման կարգով իրար հետևից գրված են 2019-ից մինչև A բնական թվերը: 2019 2018 2017 … A:
Ո՞րն է A բնական թիվը, եթե ամբողջ գրության համար օգտագործել են 2020 հատ թվանշան:
A=0
7. 1900-ից մինչև 2020 թվերի միջև քանի՞ բնական թիվ կա, որոնք գրվում են չորս տարբեր թվանշաններով, օրինակ՝ 1903:
56 բնական թիվ
8. 100 հատ բնական թվերի գումարը հավասար է 102-ի: Գտնել այդպիսի 100 թվերի արտադրյալի հնարավոր աենամեծ արժեքը:
4
9. Մարմինը կազմված է իրար կպած 7 խորանարդներից: Եթե ամբողջ մարմինը ներկենք, ապա խորանարդների քանի՞ նիստ ներկված չի լինի:
14 նիստ