Ստեղծագործական աշխատանք
Գրքերի աշխարհը
Գրքերի աշխարհ … Ինչքան հարուստ ու հետաքրքիր է քո աշխարհը՝ լցված ամեն տեսակ իմաստալից խորհուրդներով: Ամեն մի ուղեղ սնունդ է ստանում այդ աշխարհից: Այդ աշխարհը լի է թե՛ գիտահանրամատչելի, թե՛ գեղարվեստական ու արկածային, թե՛ տեղեկատվական հրատարակություններով: Սկսած մագաղաթից՝ մինչև այժմ տպագրված գրքերը միշտ ուղեկից են եղել մարդուն, սովորեցրել այն լավն ու բարին, որի շնորհիվ մարդը հասել է ամենաբարձր աստիճանի: Ամեն ոք, գրքերի աշխարհ մտնելով, այլևս չի կարող հրաժարվել այդ զարմանահրաշ ու անվերջանալի դրախտից: