Գրականություն

Օ’ Հենրի <<Քանի դեռ սպասում է ավտոմեքենան>>

Օ’ Հենրիի <<Քանի դեռ սպասում է ավտոմեքենան>> ստեղծագործությունը մի օրիորդի ու երիտասարդի  հարաբերությունների մասին է: Վերջինս ամեն կերպ ցանկանում էր արժանանալ օրիորդի ուշադրությանը, սակայն օրիորդն իրեն պահում էր ինչպես լեդի: Իրականում նա քողարկում էր իրեն:

Այս ստեղծագործությունը շատ հետաքրքիր էր և ուներ անակնկալ վերջաբան։ Ստեղծագործության սկզբում երիտասարդի կերպարի հանդեպ մի տեսակ խղճահարություն ես զգում։ Իսկ օրիորդի կերպարը առանձնանում էր ազնվականին հատուկ վարքագծով: Նա շատ ինքնավստահ ու գոռոզ էր: Ստեղծագործության վերջում սկսում ես խղճալ օրիորդին, քանի որ նա ստել էր: Նա ամաչում էր իր ծագումից և գործից:

Օ’ Հենրիի «Քանի դեռ սպասում է ավտոմեքենան» ստեղծագործության հիմնական գաղափարը՝ ազնվությունն է։ Յուրաքանչյուր մարդ պիտի ազնիվ լինի և՛դիմացինի հանդեպ, և՛ ինքն իր հանդեպ: Երբեք պետք չէ ամաչել սեփական կարգավիճակից, առավել ևս՝ աշխատանքից։

Ամենազարմանալի և անսպասելի հատվածները

— Ով էլ որ լինեք,— խոսեց աղջիկը սառը,— պարտավոր եք հիշել, որ ես լեդի եմ։ Ես ներում եմ ձեզ այդ խոսքերի համար, քանզի գիտեմ, որ ձեր միջավայրում նման ակնարկները, անկասկած, բնական են համարվում։ Ես ձեզ առաջարկեցի նստել. եթե իմ հրավերքը ձեզ թույլ է տալիս ինձ «անուշիկս» կոչել, ապա համարեք, որ այն չի եղել։

— Ա՜խ, աստծո սիրույն, խնդրում եմ ինձ ներեք,— թախանձեց երիտասարդը։ Նրա ինքնագոհ դեմքն այժմ զղջում և հնազանդություն էր արտահայտում։— Ես սխալվեցի, հասկանո՞ւմ եք… այսինքն ուզում եմ ասել, որ զբոսայգում կան աղջիկներ, որոնք, հասկանում եք, որոնք… Դե, իհարկե, դուք այդ մասին չգիտեք, բայց…

Հասնելով անկյունին, աղջիկը շրջեց գլուխը, մի հայացք նետեց դեպի կարմիր անիվներով ճերմակ մեքենան, հետո անցավ կողքով և շարունակեց ճանապարհը։ Զբոսայգու մոտ կանգնած հարմարավետ, միաձի կառքի ետևում պահ մտնելով՝ երիտասարդը հետևում էր աղջկա յուրաքանչյուր շարժումին։ Դիմացի մայթն անցնելով, վերջինս փայլփլուն ցուցափեղկով ռեստորանի դռնով ներս մտավ։ Դա այն հաստատություններից էր, որտեղ ամեն ինչ շողշողում էր, ամեն ինչ ճերմակ էր, չորս բոլորը՝ ապակեպատ, որտեղ կարելի էր էժան գնով փառահեղ ընթրիք պատվիրել։ Աղջիկն անցավ ռեստորանի մի ծայրից մյուսը, մի պահ անհետացավ խորքում և անմիջապես հայտնվեց, հիմա արդեն առանց գլխարկի ու քողի։

Մուտքի ապակյա դռան մոտ գտնվում էր դրամարկղը։ Շիկակարմիր մազերով գանձապահուհին նայելով պատի ժամացույցին, դուրս եկավ իր տեղից, որն զբաղեցրեց մոխրագույն զգեստով աղջիկը։

Երիտասարդը ձեռքերը դրեց գրպաններն ու դանդաղ ետ գնաց։ Անկյունում նրա ոտքը սայթաքեց՝ դիպչելով գետնին ընկած թղթե կազմով փոքրիկ հատորիկին։ Վառ կազմից նա ճանաչեց աղջկա գիրքը։ Հետո անփութորեն բարձրացրեց հատորիկն ու կարդաց վերնագիրը. Սթիվենսոն «Նոր արաբական գիշերներ»։ Երիտասարդը գիրքը նետեց խոտերի մեջ ու մի պահ մոլորվեց։ Ապա բացեց ճերմակ մեքենայի դուռը, նստեց ու հենվելով բարձերին, վարորդին ասաց.

— Ակումբ քշի՛ր, Հենրի։ Խոսի՛ր ամենազարմանալի և անսպասելի հատվածների մասին:

Оставьте комментарий