Հայոց լեզու

Առաջադրանքներ

1.Գտի՛ր թվականները և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով են գործածվում:

Գտածոն յոթանասուն  միլիոն տարվա (եզ. թ) հնություն ուներ:

Միայն տասը ամիս(եզ. թ) հետո տուփը կարելի է բացել:

Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ (եզ. թ) էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին  դարձավ:

Հիսուներկու շենքից (եզ. թ) տասներեքը կառուցվել է: (եզ. թ)

Տասներկու օր (եզ. թ) մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց:

Միայն մի քաղաքում Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով (եզ. թ) են խոսում:

2.Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են հոգնակի թվով գործածվում:

Միջոցառմանը հարյուր իննսունվեց  երեխա (եզ. թ) մասնակցեց:

Մասնակից հարյուր իննսունվեց  երեխանները (հոգ. թ) նույն երգը երգեցին:

Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև (եզ. թ) է երևում:

Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև (եզ. թ) երևաց: Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները (հոգ. թ) կեղծ էին:

3. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ կա: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդները խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզուներով է խոսում:  Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվում:  Կոնգոյում հինգ հարյուր լեզու կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվում, և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են ավելի քան վաթսուն լեզվով:

4.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս հրդեհ: Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն հեկտար անտառ: Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն դոլար:

Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի  ավելի քան երեք միլիոն ստեղծագործություն է ցուցադրվում: Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճները նայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր ճամապարհ է անցնում:

Оставьте комментарий