Աշխարհագրություն

Բնական ռեսուրսներ

1․ Վերլուծե՜լ հողային ռեսուրսների աշխարհագրությունը։

Հողատատարածքները կազմում են գրեթե ամբողջ երկրագնդի ցամաքային մասը, իհարկե չհաշված Անտարկտիդան, Գրենլանդիան և բարձր լեռների մերձգագաթային տարածությունները։ Աշխարհի հողային ֆոնդը կազմում է 13.1 մլրդ. հա, որից օգտվում է գյուղատնտեսությունը։ Այն հողերը, որոնք օգտագործվել են գյուղատնտեական նպատակներով կոչվում են գյուղատնտեսական նշանակության հողեր կամ գյուղատնտեսական հանդակներ։  Գյուղատնտեսական նշանակության հողեր են վարելահողերը, բազմամյա տնկարկների  զբաղեցրած տարածությունները, արոտներն ու խոտհարքները։

2․ Նշե՜լ հանքային ռեսուրսներով հարուստ շրջանները։

Հանքային ռեսուրսները՝ այլ անունով, օգտակար հանածոներն են, որոնք կուտակված են աշխարհագրական թաղանթի քարոլորտում։ Հանքային ռեսուրսները ըստ կիրառության բաժանել 3 խմբի` վառելիքաէներգետիկական, մետաղային և ոչ մետաղային: Ամենաշատ արդյունահանվում և վերամշակվում են մետաղներ պարունակող ապարները, այսինքն մետաղային օգտակար հանածոները: Մետաղաձուլական գործարաններում դրանցից ստանում են սև մետաղներ (թուջ, պողպատ), գունավոր մետաղներ (օրինակ՝ պղինձ, ալյումին, կապար, մոլիբդեն), ազնիվ մետաղներ (ոսկի, արծաթ, պլատին): Նավթի հետախուզված պաշարները գնահատվում են մոտ 150 մլրդ տ, որի մոտ 65%-ը բաժին է ընկնում Պարսից ծոցի ավազանին:

Երկիր մոլորակի վրա մետաղների կամ մետաղների խմբերի կուտակման շրջանները կոչվում են մետաղային գոտիներ, օրինակ՝ անագի գոտին Հարավարևելյան և Հարավային Ասիայում և ոսկու գոտին՝ Հարավային և Արևելյան Աֆրիկայում:

3․ Վերլուծե՜լ թե ջրային ռեսուրսները, ի՞նչ ազդեցություն են ունենում Երկրագնդի վրա։

Համաշխարհային օվկիանոսը ծովերով հանդերձ զբաղեցնում է մեր մոլորակի մակերեսի 71 % (361 մլն քկմ), բայց այդ ռեսուրսների հիմնական մասը (մոտ 98%) ծովի աղի ջրերն են, որոնք պիտանի չեն ոչ միայն խմելու, այլև կենցաղում և արտադրության մեջ օգտագործելու համար:

Երկրագնդի ջրային ռեսուրսների միայն 2.5 %-ն են անուշահամ ջրեր: Դրանցից էլ միայն

մոտ 1%-ն է վերականգնվող), որը և մենք հնարավորություն ունենք օգտագործել; Մթնոլորտային տեղումներից հետո առաջացած ջուրը անվանում են գետնային հոսքեր և դրանք կազմում են պիտանի ջրի մոտ 0,16%: Ջրային ռեսուրսների կարևոր առանձնահատկությունն այն է, որ երկրագնդի վրա ջրի շրջապտույտի շնորհիվ ջրի քանակը մշտապես վերականգնվում է, այսինքն ջուրը քանակապես չի սպառվում։ Բայց մարդն իր գործունեության ընթացքում փոխում է ջրի որակը. աղտոտում է գետերի, լճերի ջուրը՝ դարձնելով օգտագործման համար ոչ պիտանի: Այլ կերպ ասած տեղի է ունենում ջրային ռեսուրսների որակական սպառում։ Քաղցրահամ ջրի որակական սպառումը սրվում է սրընթաց մեծացող արտադրության ծավալների և բնակչության թվաքանակի ավելացման հետևանքով: Մարդկության 1/3-ն օգտագործում է խմելու անորակ ջուր, 1/3-ն սպառում է անբավարար քանակությամբ ջուր և միայն 1/3-ն է օգտագործում լավորակ և բավարար քանակությամբ ջուր:

4․ Ի՞նչ է կենսաբանական ռեսուրսը, և ի՞ նչ ֆունկցիա են իրականացնում Երկրագնդի վրա։

Կենսաբանական ռեսուրսները դրանք երկրագնդի բուսական, կենդանական և սնկային պաշարներն են։ Բույսերը, կենդանիները, սնկերը միասին կազմում են երկրագնդի կենսազանգվածը, ընդ որում միայն բույսերին բաժին է ընկնում կենսազանգվածի 98%-ը: Նախկինում, որսորդության ու հավաքչության ժամանակաշրջանում, մարդն իր գոյությունը պահպանում էր բացառապես դրանց շնորհիվ: Այժմ մարդը գյուղատնտեսական բույսեր մշակելու և կենդանիներ պահելու միջոցով ինքն է ստեղծում պահանջվող պարենամթերքը: Բայց դա չի նշանակում, թե բնական կենսաբանական ռեսուրսները կորցրել են իրենց նշանակությունը: Մարդն այսօր էլ դրա կարիքն ունի և մեծապես օգտվում է ինչպես վայրի բուսականությունից, այնպես էլ կենդանական աշխարհից:

Оставьте комментарий