
Սասունցի Դավթի արձանի պատմությունը
Սասունցի Դավթի արձանի հեղինակը Երվանդ Քոչարն է, ճարտարապետը՝ Միքայել Մազմանյան։ Սասունցի Դավթի արձանը համարվում է նրա գլուխգործոցներից մեկը:
Հայ ժողովուրդը դարերի ընթացքում ստեղծել է բազմաթիվ դյուցազներգություններ, որոնց մեջ առավել նշանակալիցը, ամենից ավելի արտահայտիչն ու հերոսականը «Սասունցի Դավիթ» էպոսն է: Սասունցի Դավիթ էպոսը ստեղծվել է 8-10 դարերում, երբ հայ ժողովուրդը հերոսական պայքար էր մղում արաբական բռնակալների դեմ: Հայ ժողովրդի կենսական ուժը, իր լավագույն ձգտումները, խոհերն ու զգացումները մարմնավորված են էպոսի գլխավոր հերոսի՝ Դավթի կերպարի մեջ: Դավիթը գերմարդկային ուժ ունեցող անխոցելի հսկա է՝ հայրենասեր, ժողովրդասեր, ռամիկի ու աշխատավորների պաշտպան, մարդասեր, խաղաղասեր: Դավիթը լինելով հայ ժողովրդի սիրելի հերոսը՝ ժողովրդի կողմից շնորհվել է նրան աստվածային տիտղոս՝ «Դավիթ» կոչումով:
Արձանը տեղադրվել է 1959 թվականին Սասունցի Դավթի հրապարակում, երկաթուղային կայարանի առջև: Դավթի մարմինը շարժման մեջ է՝ պատրաստ մարտի: Նրա հեքիաթային ձին՝ Քուռկիկ Ջալալին, կանգնած է հսկայական բազալտե ժայռի վրա: Սմբակների տակ, ժայռի անկյունում բրոնզե թասն է՝ հայ ժաղովրդի համբերության խորհրդանիշը: Քանդակը տեղադրված է 25 մետր տրամագծով ջրավազանի կենտրոնում և պատվանդանի հետ ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է:
«Սասունցի Դավիթը» պատկերված է Երևանի մետրոպոլիտենի ժետոններին։ «Սասունցի Դավիթը» երկար տարիներ «Հայֆիլմ» կինոստուդիայի խորհրդանիշն է։ «Սասունցի Դավիթը» Երևանի ամենածանր հուշարձանն է. քաշը 3,5 տոննա է։
Աղբյուրը՝ https://barevarmenia.com/am/armenia_sights/sight490