Թվականների հետ անորոշ առումով դրված գոյականները եզակի, որոշյալները հոգնակի թվով են գործածվում:
Քանակային բաշխում արտահայտվող բաշխական թվականները կազնում են թիվ ցույց տվող բառի կրկնությամբ կամ նրան ական ածանց ավելացնելով:Բաշխական թվականների հետ գոյականները գործածվում են հիմնականում եզակի թվով:
1.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
Այն ժամանակ Լեհաստանում ապրել են հարյուր տասնինը վայրի ցուլ, որից չորսը պահվում էր փորձատեսությունում , յոթը՝ կենդանաբանական այգիներում, իսկ հարյուր ութ ցուլ կա՛մ արգելանոցներում էր ապրում, կա՛մ ազատ արձակում՝ որտեղ որ պատահեր, բայց և անտառային նախարարության մշտական հսկողության տակ էր:
Իսկ առաջներում, երբ անտառի թավուտներում արածում էր ավելի քան հազար հինգ հարյուր ցուլ, ոչ մեկը չէր հետևում նրանց:
Միայն Ուզանդայի Մյավա թերակղզում իննսուն գետաձի ավելի քան հարյուր խոտաճարակ խոշոր կենդանիներ են ապրում:
2.Գտի՛ր նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները՝ ուշադրություն դարձնելով թվականներին:
Ա. Բոլոր դասարաններում քսանհինգ (քան. թ) աշակերտ կա:
Բ. Բոլոր դասարաններում քսանհինգ-քսանհինգ (բաշխ. թ) աշակերտ կա:
Ա. Շրջանի գյուղերում երկու (քան. թ) դպրոց կա:
Բ. Շրջանի գյուղերում երկուական (բաշխ. թ) դպրոց կա:
Ա. Թռչունները չորս (քան. թ) փետուր գցեցին ու անցան:
Բ. Թռչունները չորսական (բաշխ. թ) փետուր գցեցին ու անցան:
Ա. Ընկերներս ամրոցում մի (քան. թ) տուն ունեն:
Բ. Ընկերներս ամրոցում մի-մի (բաշխ. թ) տուն ուն:
3. Տրված թվականների հոմանիշ ձևերը կազմի՛ր: Տրված և ստացված բոլոր թվականները անվանի՛ր մեկ բառով:
Օրինակ`հարյուրական-հարյուր-հարյուր:
Տասական – տաս-տաս
տասներկու-տասներկու – տասներկուական
հազար-հազար – հազարական
քսանհինգական – քսանհինգ-քսանհինգ
վեցական – վեց-վեց
4.Ա. և Բ. Նախադասությունները համեմատի՛ր: Տարբերությունները գտի՛ր` ուշադրություն դարձնելով թվականներին:
Ա. Ամեն մեկը երկու (քան. թ) հաղթանակ շահեց
Բ. Բոլորը երկուական (բաշխ. թ) հաղթանակ շահեցին:
Ա. Հաղթողներից յուրաքանչյուրին մի (քան. թ) գիրք նվիրեցին:
Բ. Հաղթողներին մի-մի (բաշխ. թ) գիրք նվիրեցին:
Ա. Ռոբոտներից յուրաքանչյուրը քսան (քան. թ) հրահանգի էր ենթարկվում:
Բ. Ռոբոտները քսանական (բաշխ. թ) հրահանգի էին ենթարկվում:
Ա. Ամեն մի թզուկը հինգ (քան. թ) խնդիր առաջարկեց:
Բ. Թզուկները հինգական (բաշխ. թ) խնդիր առաջարկեցին:
Ա. Ամեն անկյունում յո՛թ (քան. թ) քար շարիր:
Բ. Անկյուններում քարերը յոթ-յո՛թ (բաշխ. թ) շարիր:
5. Բառի կրկնությամբ կամ ական ածանցով նոր թվականներ ստացի՛ր տրվածներից: Փորձի՛ր բացատրել , թե ստացված բոլոր թվականներն ինչո՛ւ են կոչվում բաշխական:
Քառասուն – քառասունական
Յոթանասուն – յոթանասունական
Ութսուն – ութսունական
Տասնութ – տասնութ
Երկու – երկու
Հարյուր – հարյուր
6.Նախադասությունների միտքն արտահայտի՛ր այլ կերպ՝ ընդգծված բառերը փոխարինելով ուրիշներով:
Թանգարանում սրահներից ամեն մեկում ցուցադրվող վաթսուն առարկա կա:
Դպրոցի ամեն մի դասարանում տասնհինգ սեղան է դրված:
Ամեն մի երամում տասնհինգ կռունկ է:
Այդտեղ ամեն մի գետ երեք վտակ ունի:
Շենքերի ամեն մի նկուղ երկու ելք ունի՝ հիմնական և վթարային:
Յուրաքանչյուր տղայի հազար դրամով պարգևատրեցին:
7. Սխալները գտի՛ր և ճշտի՛ր:
ա) Օրվա մեջ քսան սիգարետ ծխողն ամեն տարի ավելի քան հարյուր
տասնյոթ հազար քառակուսի սանտիմետր թուղթ ծուխ ու մոխիր է դարձնում:
Այդքան թուղթը բավական է երեք հարյուր էջ ունեցող մի գիրք հրատարակելու համար:
բ) Տասնվեց տղա բաժանվեց երկու խմբի:
Իրար ետևից յութանասունհինգ բառ թելադրվեց:
Այդ բժիշկի երեսունհինգ վիրահատությունն էլ հաջող է անցել:
Հիսունչորս հոյակապ նկարով այդ գիրքը շատ հին էր:
Հավաքվածներից ամեն մեկը երեք լեզու գիտեր:
Ջութակահարներից ամեն մեկը հինգ մեղեդի նվագեց:
Սենյակներում սեղանները շարված էին երեք-երեք: