Պատմություն

Խաչքար

Խաչքար, միջնադարյան հայ կերպարվեստի տեսակ, ճարտարապետական մանր կոթողային ձև է: Խաչքարը հաջորդել է խաչով ավարտվող քառակող վաղ միջնադարյան կոթողներին և թևավոր խաչերին, որոնց մեծ մասը ոչնչացվել է արաբական արշավանքների ժամանակ։ Խաչքարը բովանդակում է քրիստոնեության հիմնական գաղափարը՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությունը։

IV–V դարերից խաչքար կանգնեցվել է ռազմական հաղթանակներն ու պատմական կարևոր դեպքերը հավերժացնելու համար կամ, որպես ճարտարապետական զարդ: Խաչքարը ծառայել է նաև որպես տապանաքար՝ հանգուցյալի հոգու փրկության համար, օրինակ՝ Նորատուսի, Սաղմոսավանքի, Հին Ջուղայի  գերեզմանատների խաչքարերը։

10-13-րդ դարերում ձևավորվել և ոճական առումով կատարելության են հասել խաչքարի արվեստի հիմնական տեսակները. կերտվել են ամբողջական քարերից և դրվել պատվանդանի վրա:

Խաչքարի արվեստը խորհրդանշային է՝ այն ունի զուտ աստվածաբանական պաշտամունքային դեր ու նշանակություն։

Աղբյուրը՝ https://hy.wikipedia.org/wiki/%D4%BD%D5%A1%D5%B9%D6%84%D5%A1%D6%80

Оставьте комментарий