Կենսաբանություն

Տափակ որդերի տիպի բնութագիրը

Տափակ որդերը հանդիսանում են իսկական բազմաբջիջ օրգանիզմներ: 

Տափակ որդերը հանդիպում են ծովերում, քաղցրահամ ջրերում, հողում, իսկ որոշ տեսակներ անցել են մակաբուծային ապրելակերպի և տեղակայվում են մարդկանց ու կենդանիների տարբեր օրգան-համակարգերում:

Տափակ որդերին բնորոշ են ոչ միայն իսկական կենդանական հյուսվածքներ, այլ նաև իսկական օրգաններ: Տափակ որդերից սկսած կենդանիների թագավորությունում կյանքի կազմավորումը կարելի է արդեն դիտարկել նաև օրգան — համակարգերի մակարդակով:

Այս կենդանի օրգանիզմները իրենց անվանումը ստացել են այն բանի համար, որ նրանց մարմինը տափակ է մեջքափորային ուղղությամբ և հաճախ ունենում է թիթեղիկի կամ ժապավենի տեսք:

Տափակ որդերն արդեն ունեն մարմնի երկկողմ համաչափություն: Դա նշանակում է, որ նրանց մարմնի աջ և ձախ կեսերը միմյանց հետ նույնական են:

Տափակ որդերին բնորոշ են հետևյալ օրգան — համակարգերը՝

մարսողական,

արտազատական,

նյարդային,

սեռական:

Թարթիչավոր որդերը հիմնականում ազատ ապրող օրգանիզմներ են, որոնք սնվում են պարզագույն նախակենդանիներով, մոծակների թրթուրներով և այլնով: Նրանց մարմինը պատված է թարթիչներով, որտեղից էլ ստացել են իրենց անվանումը:

Թարթիչավոր որդերը միակն են տափակ որդերի կազմում, որոնք ունեն բնորոշ մարսողական համակարգ:

Թարթիչավոր որդերից ամենատարածվածը կաթնային կամ սպիտակ պլանարիան է:

Оставить комментарий